11/08/2017 13:33
ԱՄՆ-ի ինքնաթիռն Էստոնիայում վայրէջք է կատարել մայրուղու վրա (Տեսանյութ)
Էստոնիայում համատեղ զորավարժությունների ժամանակ ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռներից մեկը վայրէջք է կատարել մայրուղու վրա և վնասվել, հայտնում է «Delfi»-ն` հղում անելով Էստոնիայի Պաշտպանության ուժերի գլխավոր շտաբին, փոխանցում է Korrespondent.net-ը:
Միջադեպը տեղի է ունեցել զորավարժությունների ավարտի ժամանակ, երբ A-10 գրոհիչներից մեկը մայրուղու վրա վայրէջք կատարելու ժամանակ քանդել է պլաստիկ ցանկապատը և ճանապարհային նշանը:
Օդաչուն չի տուժել: Մասնագետները զննում են ինքնաթիռը: