Ես այն մարդկանցից չեմ, ովքեր երկու անգամ էկրանին երևում են ու գոռոզանում. «Բանակումի» Արտյոմն անկեղծանում է

12/08/2017 16:34

Ես այն մարդկանցից չեմ, ովքեր երկու անգամ էկրանին երևում են ու գոռոզանում. «Բանակումի» Արտյոմն անկեղծանում է


Սարգիս Վարդանյան անուն-ազգանունը մեր ընթերցողին գուցե դեռևս շատ բան չասի, բայց այ «Բանակումի» Արտյոմն արդեն վաղուց սիրելի ու ճանաչելի է բոլորի կողմից: Ի դեպ, Սարգիսն իրական կյանքում էլ ծառայել է. Կարմրաքարում է եղել, Առանձին հետախուզական գումարտակում: Սերիալի ուժեղ ու արդար տղան այսօր իր հերթական հաջողություններն է գրանցում, բայց այս անգամ արդեն սպորտի բնագավառում:

Հուլիսի 19-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում Սարգիսը փայլուն հաղթանակ տարավ ազգությամբ թուրք Քերիմ Քելեշի նկատմամբ՝ խոստանալով, որ նման հաղթանակները բացառիկ չեն լինելու:

Aysor.am-ի զրուցակիցը Սարգիս Վարդանյանն է:

- Սարգիս, գրեթե մեկ ամիս առաջ Թուրքիայում կայացած խառը մենամարտերի «ACB 64 Young Eagles19» աշխարհի առաջնությունում փայլուն հաղթանակ տարաք ազգությամբ թուրք մարզիկի նկատմամբ: Կարևորո՞ւմ եք այն հանգամանքը, որ Ձեր հակառակորդն ազգությամբ թուրք է, թե՞ դիմացինի ազգային պատկանելությունը սպորտում նշանակություն չունի:

- Այս դեպքում նշանակություն ունի, քանի որ պատասխանատվությունդ ավելի է մեծանում: Դա միայն իմ հաղթանակը չէր, այլ՝ բոլորինս: Եթե գնացել հասել էի իրենց հող, ուրեմն պետք է նաև հաղթեի: Այլընտրանք չկար ինձ համար: Բայց, անկախ ամեն ինչից, պետք է դիմացինիդ հարգես ու նրա ուժերը ճիշտ գնահատես:

- Պարտվելու մտավախություն չունեի՞ք:

- Ո՛չ, նույնիսկ պլանավորել էի, որ մենամարտը շատ ավելի շուտ ավարտեմ՝ 1-ին, 2-րդ ռաունդում, բայց շտապելս ինձ խանգարեց: Մենամարտերի ժամանակ չպետք է սևեռվես արագ հաղթանակ ունենալու մտքի վրա, դա խանգարում է: Ի դեպ, եթե իրենք 3-4 վայրկյան էլ երկարացնեին մենամարտը, նոկաուտ էր գրանցվելու, բայց դա իրենց ձեռք չէր տալիս, քանի որ մենք դրամական խոշոր պարգև կստանայինք... Բայց ոչինչ, բացարձակ առավելությամբ ենք հաղթել:

- Մրցասպարեզից դուրս ինչպիսի՞ն են հայ և թուրք մարզիկների հարաբերությունները: Ինչպե՞ս արձագանքեց Ձեր հաղթանակին:

- Մենամարտից հետո մոտեցավ ինձ, շնորհակալություն հայտնեց ու ասաց, որ ես լավ սպորտսմեն եմ: Նույնիսկ իրար հետ նկարվեցինք:

- Հատուկ այս մենամարտի համար 15 կիլոգրամ նիհարեցիք: Պատրաստվո՞ւմ եք այդ կիլոգրամները լրացնել, վերադառնալ Ձեր քաշին:

- Արդեն մոտ 8-9 կիլոգրամ ավելացել եմ…

- Շատ հայերի կարծիքով Թուրքիա մեկնելը բավական ռիսկային որոշում է, վախի մթնոլորտ կա: Դուք 4 օր՝ հուլիսի 17-21-ը, Ստամբուլում եք անցկացրել, հե՞շտ էր այնտեղ գտնվելը:

- Ոչ, քանի որ իրենց կողմից ճնշում միշտ էլ կա: Դահլիճում հայեր չկային, միայն ես ու Հայկ Ղուկասյանն էինք: Իրենք սուլում էին, գոռում, բայց ես ոչ մի ուշադրություն չէի դարձնում: Քանի որ իրենց երկրում էինք, ուզում էին «կոտրեին», չստացվեց (ժպտում է, հեղ.)... Գիտեք, մեր հյուրանոցում միայն թուրքեր չէին, կողքի սենյակում ադրբեջանցիներ էին: Այնպես ստացվեց, որ հանդերձարանն էլ կիսում էինք նրանց հետ: Չարացած ու ագրեսիվ հայացքներ ունեին, նրանք ավելի վատ են տրամադրված, քան թուրքերը: Աշխատում էինք հնարավորինս քիչ չփվել, որ խնդիրներ չծագեին:

- Սարգիս, շատերը Ձեզ առաջնահերթ որպես դերասան են ճանաչում, դուք նրանց համար «Բանակումի» Արտյոմն եք: Սպորտով վաղո՞ւց եք զբաղվում:

- 12 տարեկանից պարապել եմ՝ մոտ 5 տարի բռնցքամարտ, հետո՝ քիք-բոքսինգ և այլն, բայց ընդհատումներով, անկանոն: Վերջերս զգացի, որ հետաքրքրված եմ մի մարզաձևով, որը կոչվում է Մարտեր առանց կանոնի: Գրեթե մեկ տարի է՝ խորապես զբաղվում եմ դրանով: Առաջին պրոֆեսիոնալ մենամարտս էլ տեղի ունեցավ Թուրքիայում՝ թուրքի հետ, որն ինձ համար չափազանց պատասխանատու ու կարևոր մեկնարկ էր: Առաջարկը միանգամից եմ ընդունել, առանց տատանվելու:

- Աշխարհում Մարտեր առանց կանոնների սպորտաձևը հնարավորություն է տալիս մեծ գումարներ աշխատել: Մեզ մոտ դա հնարավո՞ր է:

- Իհարկե, ինչո՞ւ ոչ, դա էլ մեր աշխատանքն է: Կազմակերպությունը բարձր հոնորարներով հրավիրում է, որ մասնակցենք: Բայց կոնկրետ ինձ առավել շատ սպորտն է հետաքրքրում, առանց որի կյանքս չեմ պատկերացնում: Օրինակ, Թուրքիա մեկնելիս ոչ մի վայրկյան չեմ մտածել գումարի մասին: Միակ ցանկությունս այն էր, որ կարողանամ իմ ժողովրդին թեկուզ միայն հաղթանակով ուրախացնել:

- Սարգիս, ինչպե՞ս հայտնվեցիք «Բանակում»-ում:

- Հռուստացույցով լսեցի, որ 3-րդ եթերաշրջանի համար քասթինգ են հայտարարել: Որոշեցի ուժերս փորձել: Տարբեր մարզերից երիտասարդ շատ տղաներ էին եկել: Հետո զանգեցին ու տեղեկացրեցին, որ ինձ են ընտրել գլխավոր հերոսներից մեկին մարմնավորելու համար:

- Սկզբնական փուլում դժվարությունների չհանդիպեցի՞ք:

- Իհարկե հանդիպեցի, չէ՞ որ իմ առաջին դերն էր: Բայց կողքիս նկարահանվող դերասաններն ինձ շատ օգնեցին, հատկապես՝ Մինասին մարմնավորող Արտյոմ Կարապետյանը:

- Մինչ նկարահանվելը՝ հետևո՞ւմ էիք «Բանակում»-ին, ո՞ւմ կերպարն էինք հավանում:

- Այո, շատ էի հավանում սերիալը: Սկզբից նայել եմ, հետո ծառայության մեկնեցի… Բոլոր կերպարներն էլ լավ են, բայց շատ էի հավանում հենց Արտյոմի մարմնավորած Մինասին:

- Իսկ Ձեր մարմնավորած Արտյո՞մը որքանով էր նման Սարգիսին:

- (ժպտում է, հեղ.) իմ միջավայրում բոլորն էլ ասում են, որ ֆիլմում ու իրական կյանքում ես նույնն եմ:

- Այս սերիալի «զինվորները» բավական մեծ ճանաչում ձեռք բերեցին: Հետաքրքիր է՝ այս ճանաչումը Ձեզ ի՞նչ տվեց, կամ ինչո՞վ խանգարեց:

- Գիտեմ, որ իմ կերպարին ժողովուրդը շատ էր սիրում, ու այդ սերը տարածվում էր նաև ինձ վրա: Բարի, ուժեղ, արդար ու պաշտպանող կերպար էր: Ես այն մարդկանցից չեմ, ովքեր երկու անգամ էկրանին երևում են ու գոռոզանում, անհասանելի դառնում: Ոնց կայի, այդպիսին էլ մնացի: Մինչև այսօր էլ մարդիկ դրսում մոտենում են, խոսում, նկարվում…

- Ծիծաղելի իրավիճակում հայտնվե՞լ եք:

- Նման դեպքեր շատ են եղել: Պատահել է, որ ճանաչելով մոտեցել են, բայց այնպես են խառնվել այդ պահին, որ ամաչելուց սկսել են անկապ բաներ խոսել (ծիծաղում է, հեղ.):

- Վստահ եմ՝ Արտյոմը դարձել է Ձեր երկրորդ անունը:

- Ճիշտ եք, նույնիսկ բարեկամներ ունեմ, ովքեր մոռանում ու ինձ Արտյոմ են ասում: Սովոր եմ այդ երևույթին ու չեմ նեղանում:

- «Բանակում»-ից հետո այլ առաջարկներ չստացա՞ք:

- Շատ առաջարկներ եմ ստացել, մինչև օրս էլ լինում են, բայց ժամանակի սղության պատճառով չեմ կարող ընդունել: Հատկապես հիմա, որ զբաղվում եմ պրոֆեսիոնալ մենամարտերով, շուտով միանգամից 2-3 հանդիպում ունեմ: Ճիշտ է, ներկա պահին հանգստանում եմ, բայց մոտ 8-10 օրից մարզումներս կվերսկսեմ: Շատ ավելի լուրջ մենամարտեր են սպասվում Չինաստանում, Ռուսաստանում ու Հայաստանում, լավ պետք է պատրաստվեմ:

- Ծնունդով որտեղի՞ց եք:

- Երևանից: Ապրում եմ Էրեբունի մասիվում:

- Մարզիկները սիրո՞ւմ են հայտնվել վիճաբանությունների կենտրոնում, թե՞ խուսափում են՝ լավ իմանալով, որ իրենց բազկի հարվածը կարող է ճակատագրական դառնալ թե՛ իրենց, թե՛ դիմացինի համար:

- Ես բնույթով հանգիստ մարդ եմ, հնարավորինս խուսափում եմ կռիվներից: Մինչև այսօր ոչ մեկը կռիվներից լավ բան չի ստացել:

- Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին. քանի՞ երեխա եք, ամուսնացա՞ծ եք:

- Անկեղծ ասած՝ անձնականիս մասին շատ խոսել չեմ սիրում, միայն կասեմ, որ ազատ տղա եմ (ժպտում է, հեղ.): Ինչ վերաբերում է ընտանիքիս՝ երկու եղբայր ունեմ, ովքեր ևս սպորտով են զբաղվում: Ավագ եղբայրս թեքվանդոյիստ է, ամուսնացած է, ունի մեկ դուստր: Ես ու եղբորս աղջիկը միմյանց շատ ենք կապված, շատ ենք սիրում իրար (ժպտում է, հեղ.): Կրտսեր եղբայրս ազատ ոճի ըմբշամարտով է զբաղվում: Ես էլ տան միջնեկն եմ:

- Քույր չունե՞ք:

- Չէ, ու շատ լավ է, որ չունենք, որովհետև խեղճ աջիկը շատ էր «տանջվելու» 3 եղբայրների մշտական հսկողության տակ: Ավանդական հայկական ընտանիքներում այդպես է չէ՞ (ծիծաղում է, հեղ.):

- Աղջիկներն էկրաններից իրենց համար հերոսներ են ընտրում ու սիրահարվում նրանց: «Բանակում»-ի Արտյոմը շատերի ուշադրության կենտրոնում էր: Չե՞ն անհանգստացնում:

- Չեմ թաքցնի, նման երկրպագուհիներ էլ ունեմ (ծիծաղում է, հեղ.): Ոչ ոք չգիտի, թե երբ է գալու իր ամուսնանալու ժամանակը: Դեռ չեմ հանդիպել այդ միակին, բայց ի՞նչ իմանամ, գուցե հենց վաղն էլ հանդիպե՞մ:

- Ինչպիսի՞ն պետք է լինի Նա:

- Առաջին հերթին՝ լավ, խելացի ու հասկացող մարդ: Չեմ սիրում այն աղջիկներին, ովքեր սիրում են իրենց ցուցադրել, ձևացնել, թե իրենք ամենաուժեղն են, ամենաանկախը, ամենա ամենան: Ես հասարակ ու համեստ աղջիկներին են նախընտրում:

- Կյանքում ի՞նչ նախասիրություններ ունեք:

- Սիրում եմ հանգստանալ՝ դասական երաժշտություն լսելով: Ընկերներիս հետ եմ սիրում ժամանակ անցկացնել, լավ միջավայր եմ սիրում:

- Ովքե՞ր են Ձեր ընկերները: Ի դեպ, սերիալային ընկերների հետ կապը պահպանո՞ւմ եք:

- Ընկերներ շատ ունեմ, նրանք և՛ դերասաններ են, և՛ սպորտսմեններ, և՛ պարզապես լավ մարդիկ: Բայց ամենամտերիմները 3-ն են, որոնց հետ իմ հիմնական ժամանակն եմ անցկացնում: Իսկ սերիալից բոլորի հետ էլ մտերմություն եմ արել. Արտյոմի (Մինաս), Գոռի (Վարուժ), Համոյի (Ռշտուն), Վահագնի (Համո), Էմիլի (Համբարձում)…

- Քանի որ այժմ ամառային հանգստի շրջանն է, ու դուք զրույցի ընթացքում նշեցիք, որ այս օրերին հանգստի մեջ եք, մեզ հետ կկիսվե՞ք՝ ինչպիսի՞ հանգստի սիրահար եք:

- Հայաստանից դուրս ապրող շատ ընկերներ ունեմ, ովքեր անընդհատ հրավիրում են, շատ են ցանկանում, որ իրենց մոտ լինեմ, արձակուրդային շրջանը միասին անցկացնենք: Սիրում եմ թե՛ դրսում հանգստանալ, թե՛ այստեղի ընկերներիս հետ որևէ տեղ մեկնել: Բայց նաև մենակ հանգստի սիրահար եմ, կարող եմ միայնակ որևէ տեղ մեկնել ու հանգիստս վայելել:

- Շնորհակալ եմ զրույցի համար: Ինչպե՞ս կեզրափակեք մեր զրույցը:

- Ես ևս շնորհակալ եմ: Միայն կասեմ՝ մարդիկ թող միմյանց հարգեն, արդար ու բարի լինեն: Մեր ազգը մի տեսակ նախանձ ազգ է դարձել, ամենակարևորն այն է, որ այդ նախանձն իրենց միջից դուրս գա, չուտի մեզ:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:51 Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է Այսօր, 10:49 Գուցե մի օր էլ Ադրբեջանում իշխանության կբերվի մեկ այլ Նիկոլ, և ադրբեջանցի զինվորականներն ու ոստիկաններն իրենց ձեռքով մեզ վերադարձնեն Արցախը Այսօր, 10:44 ՔՊ-ական պատգամավորներն ԱՄՆ-ում են Այսօր, 10:41 Տասը հոգով մի մարդուն խփելով բերում, հասցնում են ոստիկանություն. կիրանցեցին մանրամասներ է պատմում (Տեսանյութ) Այսօր, 10:38 Ազգությամբ «հայ» ոստիկանների ձեռքով «հայկական իշխանությունը» փորձում է ճնշել իրական հայ գյուղացուն. Չալաբյան Այսօր, 10:34 Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ՀՀ բոլոր մարզերում շարունակել անհնազանդության խաղաղ գործողությունները. Հայտարարություն Այսօր, 10:31 ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին Այսօր, 10:25 Դանակի գործադրմամբ կատարված խուլիգանության վարույթով Երևանի 39-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել Այսօր, 10:13 Բերման ենթարկված բոլոր կիրանցիներին ազատ արձակեցին (Տեսանյութ) Այսօր, 10:08 Կան մարդիկ, ովքեր մեծ բավականություն են ստանում սեփական տները, գյուղը, երկիրը պաշտպանող անձանց նկատմամբ ուժ կիրառելիս. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:03 «Հրապարակ»․ Բագրատ սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին Այսօր, 10:01 «Փաստ»․ Արման Թաթոյանը հստակ որոշում ունի Այսօր, 09:58 «Հրապարակ»․ ԱԱԾ-ում քննարկումներ են սկսվել կառույցի հնարավոր լուծարման մասին․ պահանջն Արեւմուտքի կողմից Այսօր, 09:56 «Հրապարակ»․ Լրանում է Բաքվի բանտում գտնվող արցախցի 8 գործիչների կալանքի ժամկետը․ ՀՀ իշխանության հետ այլեւս ոչ ոք հույս չի կապում Այսօր, 09:53 «Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը Այսօր, 09:50 Դատավորը փորձում է իմ կալանքի շարունակականությունն ապահովել նոր անհավանական հիմքեր հորինելով․ Դավիթ Տոնոյան Այսօր, 09:42 ՊՆ-ն Կիրանցի և Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում Այսօր, 09:37 Կիրանցեցի կանայք արտասվում են, ոստիկանները` ծիծաղում (Տեսանյութ) Այսօր, 08:21 Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել Այսօր, 08:11 Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականացվում է «Օղակ» օպերացիա. Գառնիկ Դանիելյան 01/05/2024 23:14 «Եթե երևալու խնդիրն է, կարող ենք ծառ տնկել, կարող ենք պատ կառուցել»․ Փաշինյանը՝ գյուղերի դիտարկվող տարածքների անվտանգությունն ապահովելու մասին 01/05/2024 22:47 Ըստ Փաշինյանի՝ երաշխիքը, որ Ադրբեջանը նոր տարածքային պահանջներ չի ներկայացնի Հայաստանին, «մեր դիրքերի լեգիտիմությունն է» 01/05/2024 22:29 Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդև 01/05/2024 22:12 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Անժելա Էլիբեգովան և Արմինե Ադիբեկյանն են 01/05/2024 21:59 Բելառուսի ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են Իրանում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժություններին 01/05/2024 21:45 Վահանաձև գեղձի վրա ազդող աուտոիմուն խանգարում․ Պատճառները 01/05/2024 21:33 Տիգրան Աբրահամյանը տեսակցել է քաղբանտարկյալներին 01/05/2024 21:21 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Պիտի զրոյական կետը չեղարկենք․ Մետաքսե Հակոբյան 01/05/2024 21:07 «Ուզում են աչքի ընկնել «շեֆի» առաջ, միավորներ վաստակել»․ Բագրատ Սրբազանը՝ իր մասին կեղծ լուրեր ու զրպարտանքներ տարածելու նպատակների մասին (Տեսանյութ) 01/05/2024 20:53 «Եթե կիրանցիների տունը խլում են, ուրեմն իմն էլ պիտի խլեն, ձերն էլ պիտի խլեն, որովհետև իմ ու ձեր կադաստրի թուղթը նույն իրավական ուժն ունի, ինչ կիրանցիները»․ Իշխան Գևորգյանն սկսել է նստացույցը 01/05/2024 20:25 Լևոն Քոչարյանի օգնականի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորելու որոշումն ընդունած դատավորը 01/05/2024 20:08 Ճապոնիան ցանկանում է Ֆրանսիայի հետ անվտանգության նոր համաձայնագիր կնքել 01/05/2024 19:50 Ինչպիսի՞ն կարող է լինել Կիրանցի ապագան՝ «սահմանազատումից» հետո․ Կիրանցում կարծում են՝ ոչ միայն ապագա, այլ նաև գյուղը կարող է չլինել 01/05/2024 19:32 Շահինյանը հաստատեց՝ իրեն ներկայացրած պլանով՝ «սահմանազատման» հետևանքով գյուղից տներ են անցնելու Ադրբեջանին, կամուրջն էլ՝ հետը 01/05/2024 19:14 Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ հայտնեց Փաշինյանի հետ հանդիպումից․ 60 տոկոսանոց վստահեցում է ստացել (Տեսանյութ) 01/05/2024 18:59 Պայքար՝ հանուն Տավուշի ու Հայաստանի լինելիության․ Օր 13-րդ․ Լուսանկարներ 01/05/2024 18:46 ՊՆ-ից պնդում են՝ Կոթիում դիրքեր չեն հանձնել 01/05/2024 18:29 Մեդվեդևը Հիտլերի նկարը փոխարինել է Զելենսկու նկարով և մայիսի 1-ի առթիվ շնորհավորել ռուսաստանցիներին 01/05/2024 18:14 Բագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգերը Կիրանցում են՝ աջակցելու պայքարին 01/05/2024 18:02 «Չեմ ուզում տեսնել Հայաստանի Հանրապետությունը էլ ավելի ստորացված»․ 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կառավարության շենքի դիմաց սկսում է նստացույց 01/05/2024 17:54 Արթուր Սուքոյանին ձերբակալեցին․ նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը 01/05/2024 17:40 Հրդեհ Ջրառատում․ Այրվածքներ ստացած քաղաքացուն հիվանդանոց են տեղափոխել 01/05/2024 17:26 Սևբերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին (Տեսանյութ) 01/05/2024 17:14 Սյունիքում սինդրիկ հավաքելու գնացած 14-ամյա տղան վնասվածքներ է ստացել՝ կասկածելի պայթյունի հետևանքով 01/05/2024 17:02 Էլի բերետավորների են ուղարկելու, որ ուժով բացեն ճանապարհը․ Բնակիչները հաստատակամ են, չեն քանդելու վրանները․ Գառնիկ Դանիելյան 01/05/2024 16:48 «Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում՝ Բագրատ Սրբազանի կողքին են Մասիսից պատերազմ մեկնած և հայրենիքի համար կյանքը զոհած զինվորների մայրերը (Տեսանյութ) 01/05/2024 16:36 Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան 01/05/2024 16:24 Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան 01/05/2024 16:05 Ապագա կա´․ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյան 01/05/2024 15:58 ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացել են ՀՀ ՊՆ և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի ամենամյա քննարկումները 01/05/2024 15:38 Լոռու մարզի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի 01/05/2024 15:18 Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ 01/05/2024 14:58 Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս. Սուրենյան 01/05/2024 14:41 Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում կա. Փաստաբաններ 01/05/2024 14:32 36 կգ ոսկյա ձուլակտորներ և 293 միլիոն ռուբլի. ավազակության փաստով նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է 01/05/2024 14:21 Ոստիկանները խոչընդոտել են ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը. իշխանության հանձնարարությունն է. Պատգամավոր 01/05/2024 14:04 Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց 01/05/2024 13:47 Այս պայքարը ողջ հայության և Հայաստանի հարցն է, և այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ 01/05/2024 13:35 Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել. իշխանության գալու համար պատրաստվում են հերթական ընտրություններին 01/05/2024 13:32 Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է. արմատական բարեփոխումների խիստ կարիք ունենք. Սուրեն Պարսյան 01/05/2024 13:23 Տոկաևը ողջունել է Ղազախստանում բանակցություններ անցկացնելու Երևանի ու Բաքվի համաձայնությունը 01/05/2024 13:15 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը հերքում ու ներողություն է պահանջում ՔՊ-ական երիտասարդից, ով սուտ լուր է տարածել Բագրատ Սրբազանի մասին 01/05/2024 13:11 Ադրբեջանի հետ շուտափույթ սահմանազատումն ու սահմանագծումը սպառնալիք է ՀՀ անվտանգության, կենսագործունեության ու հետագա գոյության համար. Ռուբեն Կարապետյան 01/05/2024 13:02 Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ 01/05/2024 12:55 Հայաստանում շարունակում է խնդրահարույց մնալ աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը. ՄԻՊ 01/05/2024 12:44 Հայաստանի հետ բանակցություններն ընթանում են Ադրբեջանի կողմից պատրաստված փաստաթղթի հիման վրա. Ալիև 01/05/2024 12:35 ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է 01/05/2024 12:28 Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ 63 մարդ է բերման ենթարկվել 01/05/2024 12:23 Բոլորը իրար հարցնում են` ի՞նչ է լինելու, ու՞ր կտանի շարժումը. այս իշխանության հակաթույնը ներքին հաշտությունն է. Վահե Հովհաննիսյան 01/05/2024 12:10 Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը 01/05/2024 12:05 Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) 01/05/2024 11:44 Ներսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում. Արսեն Բաբայան 01/05/2024 11:23 Բարեփոխումները շարունակվում են. Սոցապնախարար 01/05/2024 10:59 «Իրանց իշխանության օրոք մենք երեխա տվեցինք, տարան, կերան». Ազատում զոհված զինծառայողների ծնողները ժամանակ տվեցին կառավարությանը (Տեսանյութ) 01/05/2024 10:36 ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է 01/05/2024 10:17 Հրդեհից 1 ամիս առաջ զոհված զինվորներն ահաբեկիչ էին բռնել Ազատ գյուղում (Տեսանյութ) 01/05/2024 10:12 Հրդեհ՝ Ալավերդիում. մեքենա է այրվել 01/05/2024 10:03 Որպես Նարեկ Մալյանի ծննդյան նվեր, վերջապես ուղարկե՛ք նրա դեմ կայացված դատավճիռը, որ կարողանանք բողոքարկել․ Փաստաբան 01/05/2024 09:59 Պետություններն ու հասարակությունները հաջողում են, եթե կարողանում են ստեղծել միջավայր, որտեղ քաղաքացու աշխատանքի իրավունքն առավելագույնս պաշտպանված է. Նախագահ 01/05/2024 09:57 Դավթաշենում և Կոտայքում 24 ժամ ջուր չի լինի 01/05/2024 09:55 ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան 01/05/2024 09:52 Ի՞նչ է արել Ազգային ժողովը. աշխատանքային օրն ամփոփել են 1 րոպեում (Տեսանյութ) 01/05/2024 09:48 «Ժողովուրդ». Երևանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից 01/05/2024 09:45 «Ժողովուրդ»․ Դատախազ Աշոտ Մարտիրոսյանը հաղորդում է ներկայացրել Արդարադատության նախարարին՝ դատավոր Ելենա Առաքելյանին պատասխանատվության ենթարկելու համար 01/05/2024 09:43 «Հրապարակ»․ Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ քննարկել են նաև հանդամիջյան ճանապարհները փակելու հարցը 01/05/2024 09:39 «Հրապարակ». ՔՊ-ում խանդավառված չեն Խաչատուրյանի՝ պաշտոնից պաշտոն «թռչելու» սովորույթից 01/05/2024 09:08 Այսօր որևէ մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է. Նիկոլ Փաշինյան 30/04/2024 23:35 Դիաբետիկ կետոացիդոզ․ Ինչպես է արտահայտվում 30/04/2024 23:22 Մայիսի առաջին օրերն անձրևոտ կլինեն 30/04/2024 23:09 Հրահանգ է տրված․ վարձկանների մի ոհմակ հարձակվել է մեր ողբերգական իրականության մեջ ամենաբարձր հեղինակություն ունեցող ազգային հենասյան՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա․ Լիլիթ Գալստյան 30/04/2024 22:51 Գավառում 11-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել 30/04/2024 22:31 Ինչքան էլ ասեն՝ «պատմական» ու «իրական», երբեք չհրաժարվեք ո՛չ իղձերից, ո՛չ երազանքներից․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 30/04/2024 22:15 Լոնդոնում սամուրայի թրով զինված տղամարդը հարձակվել է պատահական անցորդների վրա 30/04/2024 21:57 Մոլդովայի նախագահի հայտարարությունը, թե երկրում մայիսի 9-ին պետք է նշել ոչ թե Հաղթանակի օրը, այլ «Եվրոպայի օրը», սուր քննադատության է արժանացել 30/04/2024 21:41 Առաջնային սկլերոզացնող խոլանգիտ․ Ախտանշանները 30/04/2024 21:23 Կիրանցում անվտանգության «երաշխիք» կարող է լինել տուֆից պատը․ Ըստ լուրերի՝ Փաշինյանն է այդպես ասել (Տեսանյութ) 30/04/2024 21:03 Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի պատին ՀՀ քարտեզն է՝ «Արևմտյան Ադրբեջան» անվանմամբ, պաշտոնական Բաքուն իր հասարակության 96,2 %-ին արդեն ներշնչել է՝ Երևանն էլ է «իրենցը» 30/04/2024 20:48 Վեհափառ Հայրապետները վերահաստատում են՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելը հրամայական է, այս ուղղությամբ Եկեղեցու հանձնառությունն անխախտ է 30/04/2024 20:37 Իրավապահ մարմինները պատասխանատվության չեն կանչել Բագրատ Սրբազանին զրպարտած Դավիթ Լևոնյանին․ Փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան 30/04/2024 20:23 «Պայքարիր, քանի դեռ քո տունն էլ չեն հանձնել թշնամուն»․ Սթափության կոչ՝ Գյումրիում ու Արմավիրում

Տվյալ բաժնի վերջին նյութերը