14/08/2017 11:21
Սևանա լճում ռուս պայմանագրային զինծառայող է խեղդվել
Սևանա լճում Նորաշեն գյուղի հարակից լողափում, երեկ, օգոստոսի 13-ին, փրկարարների օգնությամբ լճից դուրս է բերվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 20-ամյա Ռադմիր Ֆիլիպովի դին, այդ մասին Aysor.am-ին տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից
Ըստ աղբյուրի, նա բնակվել է ՌԴ-ի Բաշկորկոստանի Հանրապետության Իշիմբայսկի մարզում և որպես պայմանագրային զինծառայող՝ ծառայում էր Գյումրիում տեղակայված ռուսական զորամասում։
Ֆիլիպովը երեկ Սևան էր այցելել իր ծառայակից ընկերների հետ։