16/08/2017 15:28
Արգենտինայի նախագահը նորից ծնկի վիրահատության կենթարկվի
Արգենտինայի նախագահ Մաուրսիո Մաքրիին չորեքշաբթի ծնկի վիրահատություն կկատարեն: Այս մասին երեքշաբթի հայտնել է նախագահի ասշխատակազմի մամուլի ծառայությունը, փոխանցում է ТАСС-ը:
«Արգենտինայի նախագահ Մաուրսիո Մաքրիին վաղը աջ ծնկի արտրոսկոպիա կկատարեն»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ դրա՝ վիրաբուժական միջամտությունից հետո նախագահն աշխատանքը կշարունակի ծրագրած ժամանակացույցով:
Անցյալ տարվա հունիսին Մաքրին թենիսի խաղի ժամանակ ստացած վնասվածքի պատճառով արդեն նույն ծնկի վիրահատության ենթարկվել է:
Հաղորդագրությունից հետևում է, որ այս անգամ ատրոսկոպիա է կատարվելու այլ հիվանդանոցում:
2015 թվականի դեկտեմբերին նախագահ դառնալուց հետո սա կլինի Մաքրիի արդեն երրորդ վիրահատությունը: 2016-ի վերջին նրա ձայնալարերից պոլիպ են հեռացրել: Դրանից բացի, անցյալ տարի նախագահը հիվանդանոց է տեղափոխվել առիթմիայով և բուժօգնության է դիմել կողոսկրի ճաքի պատճառով, որը ստացել էր ընկնելու հետևանքով: