16/08/2017 15:40
Հռոմի աղբարկղներից մեկում հայտնաբերվել են կանացի ոտքեր
Հռոմի Պարիոլի թաղամասում գտնվող աղբարկղերից մեկում հայտնաբերվել են կանացի ոտքեր: Սարսափելի գտածոյի մասին հայտնել է բնակչուհիներից մեկը, ով երեկոյան պատրաստվում էր նետել աղբը, փոխանցում է RenTV-ն:
Իրավապահ մարմինների ներկայացուցիչները կանչով անհապաղ ժամանել են դեպքի վայր:
Ոստքերը, ենթադրվում է, աղբարկղում հայտնվել են օգոստոսի 16-ի: Նշվում է, որ դրանք մարմնից կտրվել են կացնի միջոցով:
Այս պահին մարմնի այլ մասեր չեն հայտնաբերվել, նաև պարզ չէ զոհի ինքնությունը: