Ադրբեջանի հասարակությունը պահանջում է Ալիևից ընդունել պարտությունը (փաստաթուղթ)

17/08/2017 10:53

Ադրբեջանի հասարակությունը պահանջում է Ալիևից ընդունել պարտությունը (փաստաթուղթ)


Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի հետ կապված Ադրբեջանի քաղաքական մտքում, ինչպես նաև հասարակական տրամադրություններում հետաքրքիր շեշտադրումներ են ի հայտ եկել վերջին շրջանում, գրում է Voskanapat.info-ն:

Շարունակելով մնալ ագրեսիվ հռետորաբանության և քաղաքականության շրջանակներում՝ Ադրբեջանի իշխանություններն, այնուամենայնիվ, այլևս չեն կարող չբախվել ժողովրդի կողմից անհասկացված լինելու պատին, ինչը լրացուցիչ դժվարություններ և ռիսկեր է առաջացնում Ալիևի վարչակազմի համար։ Ճիշտ է, նրանք շարունակում են պատմել հասարակությանը իրենց երկրի ձեռքբերումների, բանակի ուժեղացման, հայերի հանդեպ մոտալուտ հաղթանակի և այլնի մասին։ Բայց ու՞մ են պատմում։ Մի ժողովրդի, որը սոցիալական ծանր վիճակում է գտնվում, ամեն օր պայքարում է տնտեսական, ֆինանսական, անգամ պարենային ճգնաժամի գրեթե անհաղթահարելի հետևանքների դեմ և որը ընդամենը մեկ տարի առաջ իր համար անհասկանալի սկիզբ առած պատերազմում հարյուրավոր զոհեր ու հազարավոր վիրավորներ է ունեցել, բայց որևէ հաջողություն չի տեսել։ Ժողովրդական իմաստնությունն ասում է, որ կախված մարդու տանը պարանից չեն խոսում։ Դարերից եկած այս ճշմարտությունն ամբողջությամբ արհամարհվում է այսօր Ադրբեջանի իշխանությունների կողմից, ինչը օր օրի ավելի է խորացնում հասարակության և իշխանության հարաբերություններում առաջացած անվստահությունը։

Մյուս կողմից էլ խնդիրներ են առաջացել հենց իշխանության ներսում, որի արմատները հասել են անգամ Ադրբեջանի զինված ուժերի և հատուկ ծառայությունների հիմքերին։ Վերջին ամիսներին ադրբեջանական մամուլը պարզապես հեղեղված է բանակի ներքին տարաձայնությունները բացահայտող լուրերով, պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի միջև ընթացող հակամարտության մասին հրապարակումներով, հատուկ ծառայությունների ներսում ընթացող խմորումների մասին տեղեկություններով և այլն։ Այս ամենին գումարվում են նաև Ադրբեջանի քաղաքական վերնախավի երկու ամենաազդեցիկ կենտրոնների՝ Փաշաևների կլանի և նախիջևանյան թևի, միջև սկիզբ առած մրցակցությունը, որի պատճառով Իլհամ Ալիևը ստիպված եղավ գնալ քաղաքական վերադասավորումների և ազդեցության գոտիները վերաբաշխելու անհեռանկար և ընդամենը այսօրեական խնդիրները լուծելու ճանապարհով։

Ինչևէ, այս ամենը Ադրբեջանի այսօրվա իրականությունն է, որը, ի հակառակ Ալիևի հռետորաբանության, միանգամայն այլ լուծումներ է պահանջում այդ պետության ղեկավարությունից։ Ընդ որում, խոսքը վերաբերվում է ոչ միայն ղարաբաղյան հակամարտության լուծմանը, այլև Ադրբեջանի առջև ծառացած մնացած բոլոր խնդիրներին։ Բայց, առաջին հերթին ղարաբաղյան հարցին։ Եվ հենց այստեղ է, որ Ադրբեջանի հասարակական ընկալումներում շեշտակի փոփոխություններ են նկատվում։ Եթե ուշադիր հետևենք ներադրբեջանական դիսկուրսին, ապա կարելի կլինի նկատել, որ դրա հիմքում սեփական ձախողումները ճանաչելու և պարտությունն ընդունելու լավ քողարկված պահանջ կա։ Ադրբեջանցիներն այլևս չեն ուզում լսել Ալիևի և նրա թիմակիցների խրոխտ ճառերը։ Գոնե թե այն պահերին, երբ հողին են հանձնվում իրենց տասնյակ զինվորների աճյուններ։ Եվ դա լավ երևում է թե՛ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի գրառումներից, թե՛ մամուլի անկումային տրամադրություններից և թե՛ այն մարդկանց խոսքերից, ովքեր ապրում են Ադրբեջանից դուրս և որևէ կերպ սահմանափակված չեն իրենց խոսքում։

Այդպիսի մի գործիչ էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գնդապետ Իսա Սադիգովն է։ Վերջին շրջանում նա բավական հետաքրքիր վիդեոբլոգ է վարում, որը շատ պոպուլյար է ադրբեջանցիների շրջանում։ Երկու օր առաջ այդ բլոգի շրջանակներում Սադիգովը նորից է անդրադարձել Ապրիլյան պատերազմի հետևանքներին և այն ստերին, որոնք տարածվում են Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի շուրթերից։ Բավական հետաքրքիր վերլուծություն է, որի մի հատվածը կցանկանայի ներկայացնել մեր ընթերցողին։

Ահա ներկայացված հատվածի համառոտ թարգմանությունը՝

«Բազմաթիվ անգամ Թուրան TV-ում մենք քննարկել ենք ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները։ Պաշտպանության նախարարը, վերջերս հարցազրույց տալով հայտարարել է, որ Ռուսաստանի խնդրանքով ենք մենք դադարեցրել ռազմական գործողությունները (ի նկատի ունի Ապրիլյան պատերազմը - խմբ.)։ Իլհամ Ալիևը նույնպես այս բառերն է օգտագործում, որ Ռուսաստանի խնդրանքով ենք կանգնեցրել մարտական գործողությունները։ Ես բազմաթիվ անգամ իմ ելույթներում կարծիքս եմ արտահայտել դրանց վերաբերյալ։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ և՛ Ալիևը, և՛ պաշտպանության նախարարը սուտ են խոսում։ Ի սկզբանե այդ գործողությունները համաձայնեցված են եղել Ռուսաստանի հետ։ Ռուսներն ասել են հարձակվեք, հայերին էլ ասել են՝ պատրաստ եղեք։ Երևում է՝ Ռուսաստանը ցանկացել է պատժել և՛ Հայաստանին, և Ադրբեջանին։ Մեկին ասել է հարձակվեք, մյուսին՝ զգուշացրել։ Ռուսաստանի հետ դա համաձայնեցված էր, քանի որ Ղարաբաղի դեմ Ադրբեջանը առանց դրա չէր կարող ծանր տեխնիկա օգտագործել։ Այս ռեժիմը, Ալիևի ղեկավարությամբ, նման պատասխանատվություն չէր կարող իր վրա վերցնել։

2 օր անց՝ գլխավոր շտաբի պետը Ռուսաստանում (ապրիլի) 4-ին 5-ին համաձայնագիր է կնքում Հայաստանի ԳՇ պետի հետ, որ դադարեցնեն գործողությունները։ 2 օր անց։ Միգուցե պաշտպանության նախարարն ու Ալիևը հիշողության հետ խնդիրներ ունեն, բայց ես հեռվից ուշադիր հետևում էի այդ գործողություններին։ 2 օր անց պայմանագիր են կնքել զինադադարի վերաբերյալ, սակայն կրակոցները մեկ ամիս շարունակվել են։ Որը ավարտվել է մայիսի սկզբներին։ Տեղի էին ունենում դիրքային մարտեր։ Սակայն հայերը բոլոր մեր դիրքերը, քաղաքացիական բնակչությանը, առաջնագծում տեղակայված գյուղերն ամբողջովին ավերակի էին վերածել։ Ինչպես հիշում եք, հարյուրավոր տներ են քանդվել։ Տասնյակ քաղաքացիական զոհեր ենք ունեցել։ Պայմանագրի կնքումից հետո տասնյակներով զոհեր ենք ունեցել, դրա համար զոհված զինվորների քանակը գաղտնի է պահվում։ Այդ ժամանակ հարց է առաջանում՝ ի՞նչ պայմանավորվածության եք դուք եկել։ Ե՞րբ պիտի հրադադարը տեղի ունենար 2 օր անց, թե մեկ ամիս։ Եթե դուք համաձայնության եք գալիս ապրիլինի, ինչու՞ են կրակոցները շարունակվում մինչ մայիսի 7-ը։ Թե՞ դուք կարծում եք՝ բոլորը ձեզ պես հիմար են և ուղեղի հետ խնդիրներ ունեն։ Նորից եմ ասում՝ այդպիսի կորուստներից հետո, առանց ամաչելու դուրս եք գալիս և ազգին այդ եք հայտարարում։ Ուրեմն մինչև վերջ բացատրություն տվեք։ Ինչու՞ է մեկ ամիս շարունակվել։ Այդ ընթացքում են այդքան զոհեր և ավերածություններ եղել։ Բացատրելու՞ եք, թե ոչ։ Շատ հայասըզ մարդիկ եք։ Եթե դուք գիտեիք, որ 2 օրից պիտի դադարեցվեր, հետ էիք քաշվելու, ինչու՞ էիք հարձակման հրաման տալիս։ Ինչու՞ էիք այդքան զինվոր կոտորել տվել։ Իմաստը ո՞րն էր։ Լավ, այդքան սպա ու զինվոր եք զոհաբերել, հիմա ո՞նց եք կարմի֊կարմիր դուրս գալիս, ձեզ ցույց տալիս։ Իրավու՞նք եք ուզում ձեզ համար ձեռք բերել։ Ձեր մակարդակն այնքան ցածր է, որ անգամ դուրս եք գալիս խոսում, բայց չգիտեք ինչ եք ասում։ Խոսելուց էլ իմաստ պիտի լինի»։ 

Նման մեկնաբանություններ և հարցադրումներ Ադրբեջանում շատ կան։ Իսկ ապրիլյան ձախողված պատերազմից հետո Ալիևին և իր վարչակազմին չհավատացող մարդկանց թիվը սնկի պես է սկսել աճել։ Չնայած այս ամենին սակայն՝ Ադրբեջանի իշխանությունները համառորեն պնդում են հասարակության համար հորինված այն սուտը, որին, ըստ ամենայնի, իրենք էլ են սկսել հավատալ։ Հակառակ դեպքում հնարավոր չէ գտնել տրամաբանական որևէ բացատրություն այն քաղաքականությանը, որով առաջնորդվում է Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունը։ Զ. Հասանովի, Ն. Սադիկովի, Ի. Ալիևի հիշողությունները թարմացնելու, նրանց իրականություն վերադարձնելու նոր անհրաժեշտություն է թերևս առաջացել։ Ընդսմին վերոնշյալ պարոնների, ինչու՞ չէ նաև մեր հետաքրքրասեր ընթերցողների ուշադրությանն եմ ներկայացնում շատ հետաքրքիր մի փաստաթուղթ, որը Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովը հասցեագրել էր իրենց պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին դեռևս անցյալ տարվա ապրիլի 28-ին։ Ահա այն՝

Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար
գեներալ-գնդապետ Զ.Հասանովին

Հարգելի պարոն նախարար,

Զեկուցում եմ Ձեզ, որ 2016 թ.-ի ապրիլի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ԶՈւ անձնակազմի ընդհանուր կորուստները կազմել է 558 զոհված և 1293 վիրավոր զինծառայող: Վիրավոր զինծառայողներից 58-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Զոհված 558 զինծառայողներից 52-ի անձը հնարավոր չէ նույնականացնել: 

Զոհված զինծառայողներից 205-ը հանդիսանում են ՊՆ ՀՆշ ուժերի զինծառայողներ: Նրանցից 98-ը զոհվել են Թալիշ-Աղդարա (Մարտակերտ), 32-ը` Ֆիզուլի-Ջեբրայիլ, իսկ 75-ը` կենտրոնական ուղղություններով իրականացված հարձակողական մարտական գործողությունների ժամանակ:

ԱՀ բնակչության շրջանում Զինված Ուժերի հանդեպ բացասական քննադատությունները, Բանակի անձնակազմի բարոյահոգեբանական ոգու հետագա անկումը և անձնակազմի խուճապային տրամադրությունները վերացնելու նպատակով առաջարկում եմ.

1. ԱՀ ԶՈւ-ի զոհված զինծառայողների դիերի փոխանցումը չիրականացնել միաժամանակ (շաբաթական մոտ 60):

2. Զոհված զինծառայողների մի մասի հուղարկավորության արարողությունները, ծնողների հետ համաձայնեցնելով, իրականացնել գիշերային ժամերին` վերահսկողության ներքո:

3. Զոհվածների ընտանիքներին ՊՆ հիմնադրամից հատկացնել 5000 մանաթ:

Ադրբեջանի Հանրապետության Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի Պետ
Պաշտպանության Նախարարի Առաջին Տեղակալ 
գեներալ-գնդապետ Ն.Սադիկով:

Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովի այս զեկուցագիրը, պաշտպանության նախկին փոխնախարար Իսա Սադիգովի վիդեոբլոգից մեջբերված վերոնշյալ հատվածը, ինչպես նաև ադրբեջանական մամուլում և հատկապես սոցիալական ցանցերում մշտապես հանդիպող բազում գնահատականները, խոսում են այն մասին, որ Ադրբեջանում իրենց քաղաքականության արդյունավետությունը ռեալ գնահատելու լուրջ խնդիր կա։ Միմյանց չխաբելու, հարգելու, սուտը պետական քաղաքականության մակարդակ չհասցնելու, փաստերին իրատեսական գնահատական տալու խնդիր կա։ Մի բան, որից այդքան հետևողականորեն խուսափել է Ալիևի վարչակազմը և որպես արդյունք ստացել պարտվողական տրամադրություններով հասարակություն։ Ժողովուրդ, որն արդեն պահանջում է իրենից ընդունել պարտությունը։ Եվ այդ պահանջն օր օրի ավելի լսելի է դառնում։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:33 Երևան-Երասխ ճանապարհին մեքենան բախվել է ձիուն. վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են Այսօր, 10:30 Հայաստանի տարածքից ո՛չ զիջվում է, ո՛չ էլ՝ փոխանակվում. ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 10:26 Գործընթացը, որ կոչվում է սահմանազատում, Հայաստանը մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է. Արթուր Խաչատրյան Այսօր, 10:22 ՔԿ-ն հերքում է լուրերը, թե Կիրանցում ակցիային միացած զինծառայողները դաժան ծեծի են ենթարկվել Այսօր, 10:19 2021-ին Նիկոլը «շանս էր տվել» ժողովրդին՝ կանգնեցնել պարտության շղթան, հրաժարվել թուրք-ադրբեջանական պարտադրվող օրակարգերից. Զաքարյան Այսօր, 10:07 «Փաստ»․ Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները ՀՀ-ում՝ առանց որևէ փորձի Այսօր, 10:04 «Փաստ»․ Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները՝ քաղբանտարկյալների հարցով Այսօր, 09:56 «Հրապարակ»․Պայմանագրային զինծառայողների զղջմանը նախորդել են բռնության, սպառնալիքների փորձեր Այսօր, 09:54 «Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի առնչությամբ մեղադրանք է առաջադրվել 62 տարեկան պապիկի Այսօր, 09:49 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի․ մայիսի 1-ը որ աշխատանքային է Այսօր, 09:45 «Ժողովուրդ»․ Հակակոռուպցիոն դատարանը ծանուցում է ուղարկել Քյոխին` հարցաքննության ներկայանալու համար Այսօր, 09:40 «Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով 29/04/2024 23:25 Կառավարության ֆեյսբուքյան էջում անդրադարձել են Փաշինյանի ու կիրանցիների հանդիպմանը․ Չեն գրել՝ ինչու էին կիրանցիներն այդքան վրդովված 29/04/2024 23:10 Սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովի գործունեությունը հակասում է ՀՀ Սահմանադրությանը․ պաշտոնական բոլոր «հիմնավորումները» չհաջողված փորձ են՝ արդարացնելու անթույլատրելի քաղաքական որոշումները 29/04/2024 22:53 Դուրս մղեք հուսահատությունը, լցվեք պայքարով, հույսով, ՀՀ իրական քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն Պետրոսյան 29/04/2024 22:34 «Գյուղը բաժանում է երկու մասի, գյուղի մեջ բերում, նստացնում է ադրբեջանցիներին՝ առանց բնակիչներին անվտանգության երաշխիքներ տալու»․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցի հետագա ճակատագրի մասին 29/04/2024 22:18 Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի․ էդ ժողովրդի մեծագույն պատիվն է հայրենիքի դարպասը պահելը, բայց այսօր ձե՛ր պատճառով նա իրեն անզոր է զգում․ Պատասխանը պիտի տաք 29/04/2024 21:57 Այսօր մեզ այս մեծ փոսից հանող է պետք՝ լիդերներ․ Պետք է լինի առաջնորդություն, թիմ․ Քաղտեխնոլոգ 29/04/2024 21:36 Եկեղեցու, ազգային արժեքների, ցանկացած հայկականի դեմ պայքարը դատապարտված է անհաջողության․ Իվետա Տոնոյան 29/04/2024 21:20 Վաշինգտոնը, Մեծ Բրիտանիան, Բրյուսելը «խաղաղություն» ասելով՝ բերում են պատերազմ, աղետ ու մահեր․ ՌԴ ԱԳՆ 29/04/2024 21:07 Մաշկային ակտինիկ կերատոզ․ Հետևանքները 29/04/2024 20:50 «Մարդիկ շոկի մեջ են, ասում են՝ մեր տները կվառենք»․ Կիրանցիներն արտասվելով, շատ հուզված և զայրացած դուրս եկան Փաշինյանի հետ հանդիպումից․ Չի բացառվում, որ սահմանը գյուղի մեջտեղով անցնի 29/04/2024 20:19 Անկախ, ինքնիշխան, ամբողջական և կենսունակ պետության գոյությունը երաշխավորելու համար առաջարկում ենք իրատեսական լուծումների փաթեթ․ Դիվանագետների համահայկական խորհուրդ 29/04/2024 20:08 Ահազանգ Երևանում՝ «Դավաճանը հողեր է հանձնում Տավուշում» (Տեսանյութ) 29/04/2024 19:51 Սանոսյանը Խաչատուրյանին զեկուցել է՝ ինչ է անում իր գլխավորած նախարարությունը՝ հանուն «Խաղաղության խաչմերուկ»-ի 29/04/2024 19:31 Համախմբվում են հայրենիքի համար մտահոգ բոլոր մարդիկ, մեր բաժին կռիվը տալու ենք․ Գառնիկ Դանիելյան 29/04/2024 19:16 Ավտոերթ Գյումրիում` ի պաշտպանություն Տավուշի (Տեսանյութ) 29/04/2024 19:05 Հրապարակված քարտեզից պարզվեց, որ Կիրանցի պատմական կենտրոնը, որտեղ հարյուրավոր տարիներ եղել են գյուղի եկեղեցին, գրասենյակը և այլն, չգիտես ինչու՝ կարող է Ադրբեջանին պատկանել․ Նազարյան 29/04/2024 18:49 «Դատախազության գործունեության մասին հաղորդման» մեջ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին կատարված անդրադարձը պարունակում է իրականությանը, մեղմ ասած, չհամապատասխանող տեղեկություններ․ Մելիքյան 29/04/2024 18:38 Տավուշում չեմ տեսել գեթ մի մարդ, որն անտարբեր լինի իր հողի նկատմամբ․ Այս մարդիկ արժանապատվության, պատվի, կամքի, հայրենասիրության ամբարումն են․ Պետրոսյան 29/04/2024 18:23 Եթե ադրբեջանցիներին այդքան մոտ թողնեն, անտառներից դիվերսանտներ էլ կարող են գյուղեր մտնել․ Ոսկեպարցի 29/04/2024 18:08 ՀՀ կառավարությունը հաշվետվություն է հրապարակել․ «Տեղադրվել է 35 սահմանային սյուն, իրականցվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին» 29/04/2024 18:00 Մանկապղծության փորձ է կատարվել Երևանում 29/04/2024 17:45 Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենը Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան է այցելելու 29/04/2024 17:31 Նոր բնակավայր է անցել ռուսական վերահսկողության տակ․ ՌԴ ՊՆ հայտնել է օտարերկրյա վարձկանների ստորաբաժանում չեզոքացնելու մասին 29/04/2024 17:16 Պետք չէ դիվերսիֆիկացման ու ադրբեջանականացման միջև հավասարության նշան դնել․ Վահե Դավթյան 29/04/2024 17:02 «Մտքումս` պայքար, սրտումս` հայրենիք»․ Բագրատ Սրբազանը Շուշիում զոհված հերոս Դավիթ Շահնազարյանի հուշարձանի մոտ վերահաստատել է նրա ուխտը (Տեսանյութ) 29/04/2024 16:51 Ադրբեջանի պատգամավորն առաջարկում է Արծվաշենը վերադարձնել Հայաստանին 29/04/2024 16:49 Մարտին Արարատում ծնվել է 120 երեխա՝ 56 տղա, 64 աղջիկ 29/04/2024 16:47 Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում. կանվանակոչվի Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսի անվամբ 29/04/2024 16:45 Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել 29/04/2024 16:36 Պատգամավոր Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն 29/04/2024 16:24 Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը 29/04/2024 16:13 Դավիթ Մարտիրոսյանը 2 ամիս պայքարում էր հիվանդության դեմ. Ուրարտուի գրառումը 29/04/2024 16:03 Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած 29/04/2024 15:58 Գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ․ ՓԾ ճգնաժամային կենտրոնի անցած շաբաթվա ամփոփումը 29/04/2024 15:49 Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ 29/04/2024 15:44 Արթուր Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքար. Արսեն Բաբայան 29/04/2024 15:40 Մեկ հարթակում միավորվել են Հայաստանի, Ֆրանսիայի, Վրաստանի և Ուկրաինայի մի շարք պարային համույթներ և երգչախմբեր 29/04/2024 15:36 Հայաստանին պետք է իշխանափոխություն և պետք են հմուտ, հեռատես, ազգային առաջնորդներ. Օսկանյան 29/04/2024 15:28 Դու անկեղծ սիրում էիր ֆուտբոլը, նվիրված էիր քո գործին. Ռոբերտ Արզումանյանը՝ Դավիթ Մարտիրոսյանի մասին 29/04/2024 15:26 Ականի պայթյունից ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել 29/04/2024 15:22 Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան. մտքեր են փոխանակվել ՀՀ-ում տիրող իրավիճակի շուրջ 29/04/2024 15:16 Բանակցությունները կանցկացվեն բացառապես Ադրբեջանի և Հայաստանի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա. Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչ 29/04/2024 15:12 Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում հանդիպելու է կիրանցիների հետ 29/04/2024 15:04 Սեռական ոտնձգությունների մեղադրանքով Ֆրանսիայում կալանավորվել է դերասան Ժերար Դեպարդիեն 29/04/2024 14:56 «Վեստ Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը կսկսվի մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Դավիթ Մարտիրոսյանի 29/04/2024 14:44 Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս-Այրումից հասել են մինչև գետը, բնակիչներն անհանգիստ են․ Ոսկեպարի համայնքապետ 29/04/2024 14:30 Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ 29/04/2024 14:23 Իմ դեմ արշավ է իրականացվել «արևմտամետի» անվան տակ՝ Թուրքիայի և Ադրբեջանի գործակալական ցանցի կողմից. Մարուքյան 29/04/2024 14:12 Երբ իմ առողջական վիճակն ավելի վատանա, նրանք գալու են. Ֆրանսահայ լրագրողը շարունակում է հացադուլը 29/04/2024 14:07 Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին 29/04/2024 14:01 Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Դանիելյան 29/04/2024 13:52 «Civic»-ի լրագրողը Բագրատ Սրբազանի մասին ստահոդ լուրեր է տարածում. հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել 29/04/2024 13:40 Թուրքիան ևս «խաղաղության» է պատրաստվում՝ դպրոցական ծրագրերում ներառելով ծավալապաշտական ծրագրերից մեկը. Թյուրքագետ 29/04/2024 13:35 Հանուն Հայաստանի ու Տավուշի․ «Մայր Հայաստան»-ի ակցիան՝ ԲՈւՀ-երում (Տեսանյութ) 29/04/2024 13:24 Պարն այն պարզ ճանապարհն է, որով մենք մեզ ճանաչելի և ընկալելի ենք դարձնում աշխարհին. Անդրեասյանի ուղերձը՝ Պարի միջազգային օրվա կապակցությամբ 29/04/2024 13:22 Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը 29/04/2024 13:19 Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործը վերաբացված է 29/04/2024 13:17 Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետի խնդիր է առաջանալու․ Աննա Վարդապետյան 29/04/2024 13:11 Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց. «ՀայաՔվե» 29/04/2024 13:09 Կիրանց են ժամանել Արագածոտնի թեմի և Մասյացոտնի թեմի առաջնորդները (Տեսանյութ) 29/04/2024 13:07 Գլխավոր դատախազն իմ մի շատ կոնկրետ հարցի տվեց իրականությանը չհամապատասխանող պատասխան. Արսեն Թորոսյան 29/04/2024 13:02 Մեզ տանում էին մի սենյակ, որտեղ պատերին անցքեր կային՝ մաքուր օդ շնչելու տեղ էր. տղաների գերության 10 օրերը 29/04/2024 12:58 Սահմանին ոչ թե ադրբեջանցի սահմանապահն է կանգնելու, այլ նրա հագուստով ադրբեջանական բանակը. Գառնիկ Դանիելյան 29/04/2024 12:51 Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան 29/04/2024 12:44 Կենդանաբանական այգին կներկայանա նոր բրենդի ներքո 29/04/2024 12:39 Ծաղկաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը 29/04/2024 12:28 Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ շինարարություն իրականացնող 164 օբյեկտից 33-ն են պատշաճ ապահովված եղել փոշեկլանիչ ցանցերով 29/04/2024 12:22 Երևանի կենդանաբանական այգու պաշտոնական բացման օրը` մայիսի 1-ին, այցելուների համար կգործի անվճար ավտոբուս 29/04/2024 12:19 Որևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ 29/04/2024 12:15 Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք 29/04/2024 12:07 Երևան-Մեղրի ճանապարհին ողբերգական ավտովթարի 5 զոհերը ԻԻՀ քաղաքացիներ էին 29/04/2024 12:05 Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում հայրենիքի և հավատքի պահպանման համար. Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին 29/04/2024 12:02 Վանաձորում ապրիլի 30-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի 29/04/2024 11:59 Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է 29/04/2024 11:56 Կալանքների կտրուկ աճը պատահմամբ, թե դիտմամբ համընկել է ձեր պաշտոնավարման ժամկետի հետ. Արսեն Թորոսյանն՝ Աննա Վարդապետյանին (Տեսանյութ) 29/04/2024 11:51 Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում 29/04/2024 11:44 «Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է աշակերտներին. Ահազանգ 29/04/2024 11:34 Երկրաշարժ՝ Թուրքիայի հարավ-արևմուտքում 29/04/2024 11:32 «Միացիր կամ հանձնիր». Երևանում փակվել է նաև Մյասնիկյան պողոտան․ Լուսանկարներ 29/04/2024 11:30 «Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են. սպասվում է ելույթի առաջին բեմական փորձը 29/04/2024 11:27 Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցը կկառուցվի Ծիծեռնակաբերդի խճուղու 2/2 հասցեում 29/04/2024 11:24 Մարշալ Բաբաջանյանը համաշխարհային մասշտաբների ռազմական գործիչ է, աշխարհի թիվ մեկ զրահատանկային զորքերի հրամանատարն էր, ԽՍՀՄ-ի՝ գերտերության գլխավոր տանկիստը. «Մեր պատմությունը» նախագիծ (Տեսանյութ) 29/04/2024 11:18 Մեր եկեղեցին բավականին պրոբլեմատիկ կառույց է. Վիլեն Գաբրիելյան 29/04/2024 11:10 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին դավաճան անվանելու համար, ԱԺԲ շարժման մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել 29/04/2024 11:06 Դատախազությունը պահանջում է, որ Գագիկ Ծառուկյանից բռնագանձվի 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց 29/04/2024 11:00 Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Փաստաբան 29/04/2024 10:57 Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք 29/04/2024 10:53 ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի վերաբերյալ Փաշինյանի տեսլականին. Բլինկեն

Տվյալ բաժնի վերջին նյութերը