18/08/2017 13:53
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է հյուսիսկորեական հրթիռները խոցելու ԱՄՆ պատրաստակամության մասին
Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները պատրաստ են խոցել ԿԺԴՀ-ի հրթիռները, որոնք բաց կթողնվեն ԱՄՆ-ի կամ այս երկրի դաշնակիցների ուղղությամբ:
«Ճապոնիայի, Գուամի, ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի ուղղությամբ հրթիռի արձակման դեպքում մենք կձեռնարկեն անհապաղ հստակ քայլեր, որպեսի խոցենք այն»,- Մեթիսի խոսքերը մեջբերում է РИА Новости-ն:
Այդ հայտարարությունը Մեթիսն արել է ԱՄՆ-ի և Ճապոնիայի անվտանգության գծով նախարարների հանդիպման ժամանակ, որին ներկա էին երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները: