19/08/2017 11:10
Իսպանիայում ճանաչել են ահաբեկչության զոհերից 9-ի մարմինը
Դատաբժիշկ փորձագետները նույնականացրել են Բարսելոնայում և Կամբրիլսեում ահաբեկչության հետևանքով զոհվածներից 9-ին, փոխանցում է РИА Новости-ն` հղում անելով El País-ին:
Նրանց թվում են 4 իսպանացիներ, 2 իտալացիներ, Բելգիայի, Պորտուգալիայի քաղաքացիներ և մեկ ամերիկացի:
Բացի այդ կորել է Ավստրալիայից 7-ամյա մի տղա, որի մայրը վիրավորվել է ահաբեկչության ժամանակ և գտնվում է հիվանդանոցում:
Զոհվածների և վիրավորների շարքում են 34 երկրների քաղաքացիներ: