19/08/2017 12:45
Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը քննադատել է Մերկելի օգտին չքվեարկելու Էրդողանի կոչը
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոչը գերմանաբնակ թուրքերին՝ չքվեարկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և նրա դաշնակիցների կուսակցությունների օգտին, հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով Tagesschau-ին։
«Դա մեր երկրի ինքնիշխանությանը միջամտելու գործողություն է»,- ասել է Գաբրիելն՝ ավելացնելով, որ Էրդողանը ցանկանում է Գերմանիայի բնակիչներին միմյանց դեմ տրամադրել։
Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցը, ով Մերկելի հիմնական մրցակիցն է, նշել է, որ Էրդողանը կորցրել է չափի զգացումը, և որ ինքը գնալով ավելի ու ավելի է աջակցում մարդկանց, ովքեր պայքարում են ազատ և ժողովրդավար Թուրքիայի համար։
Ավելի վաղ Էրդողանը կոչ էր արել չքվեարկել Մերկելի և նրա դաշնակիցների կուսակցությունների օգտին՝ ասելով, որ նրանք հանդիսանում են «Թուրքիայի թշնամի»։