20/08/2017 20:08
Դամասկոսի արդյունաբերական ցուցահանդեսի տարածքի հրթիռակոծության արդյունքում տուժածների թվում հայեր չկան
Դամասկոսի արդյունաբերական ցուցահանդեսի տարածքի հրթիռակոծության արդյունքում ՀՀ դիվանագետներն անվնաս են:
ՀՀ ԱԳՆ նախնական տվյալներով` տուժածների թվում հայեր չկան։
Դամասկոսի արդյունաբերական ցուցահանդեսն անցկացվում էր առաջին անգամ վերջին վեց տարիների ընթացքում։
Ահաբեկիչներն այսօր հրթիռակոծել են ցուցահանդեսի անցկացման տարածքը։ Զոհվել է 4 մարդ, ևս 4-ը վիրավոր են։