21/08/2017 10:04
«Խոսրովի անտառում» իրականացվել են 149 ծխացող օջախների և 5 ծխացող ծառի մարման աշխատանքներ
Արարատի մարզում՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Օգոստոսի 20-ին հրդեհի հետմարման աշխատանքներին մասնակցել է 100 փրկարար ծառայող և անտառտնտեսության 10 աշխատակից:
Արգելոցի տարածքում իրականացվել են 149 ծխացող օջախների և 5 ծխացող ծառի մարման աշխատանքներ:
Դեպքի վայրում հերթապահություն են իրականացրել ՀՀ ԿԱ ոստիկանության Արարատի մարզային վարչության ոստիկանները: