23/08/2017 18:29
Հարավային Կորեայի նախագահը կոչ է արել բանակին պատրաստվել ԿԺԴՀ-ի հնարավոր սադրանքներին
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը կոչ է արել երկրի բանակին և ԱՄՆ-ի զինծառայողներին, որոնք մասնակցում են Կորեայի Հանրապետության տարածքում անցկացվող համատեղ զորավարժություններին, պատրաստ լինել ԿԺԴՀ-ի կողմից հնարավոր սադրանքներին, հայտնել է Yonhap լրատվական գործակալությունը:
«Ես ձեզ խնդրում եմ լիովին պատրաստ լինել պաշտպանությանը, եթե Հյուսիսային Կորեան հերթական սադրանքը կատարի զորավարժությունների ժամանակ»,- ասել է Մուն Չժե Ինն չորեքշաբթի զինվորական հրամանատարական կենտրոն կատարած այցելության ժամանակ:
Կորեական թերակղզու իրադրությունը խիստ լարված է մնում Փենյանի կողմից հրթիռամիջուկային ծրագրի ակտիվ զարգացման ֆոնին: Հուլիսին ԿԺԴՀ-ն երկու անգամ կատարել է բալիստիկ հրթիռների փորձարկումներ, ինչը սուր արձագանք է առաջացրել ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի կողմից: