Սևանի ոստիկանությունում դիմակավորները քաղաքացուն սպառնացել են «քամակը տրուբա մտցնել». Ահազանգում է Փաշինյանը

23/08/2017 15:37

Սևանի ոստիկանությունում դիմակավորները քաղաքացուն սպառնացել են «քամակը տրուբա մտցնել». Ահազանգում է Փաշինյանը


Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է Սևանի բնակիչ Սևակ Ոսկանյանի դիմումը՝ ուղղված ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։

Ըստ Ն.Փաշինյանի, Ս.Ոսկանյանն այժմ թաքնվում է, և նրա հարազատները խնդրել են հրապարակել դիմումը։

«Հրավիրում եմ նաև ՀՀ ոստիկանության ղեկավարության ուշադրությունը։ Ինչպես իրենք են սիրում ասել՝ առևերեւույթ Գեղարքունիքի ոստիկանությունում հրեշավոր բաներ են կատարվում։ Դիմումը հրապարակում եմ հիմնականում առանց սխալների ուղղման՝ բնագրին հավատարիմ», - նշել է Ն.Փաշինյանը։

«Դիմում
Հայտնում եմ ձեզ, որ մի քանի օր առաջ, Սևանի ոստիկանության աշխատող Վահագ Միքայելյանը 098-78-10-17 համարով ինձ զանգեց և ասաց՝ արի հանդիպենք: Ես և նա հանդիպեցինք, Վահագը ինձ ասաց որ քո հին ընկեր Հայկ Ավանեսյանը բռնվել է զգույշ եղիր, կարող է որ քեզ էլ մի բան լինի, ես քեզ խաբար կանեմ: Երկու, թե երեք օր անց, օգոստոսի 18-ին ժամը 10-ն անց 30-ի մոտ, արդեն ուրիշ համարով ինձ զանգեց Վահագը և ասեց արի հանդիպենք:

Պայմանավորվեցինք հանդիպել Սևանի կայարանի շարժական գազալցակայանի մոտ: Ես հասա այնտեղ Վահագը չկար, հետ զանգեցի նրան, ասեցի ինչ եղար, նա էլ ասեց թե հեսա 3 րոպեից կգամ: Քիչ անց իմ մոտ կանգնեց մի սև գույնի մեքենա, որը քեմրի էր կոռոլա, մեջից իջան երկու հոքի, լրիվ սև հագնված և սև դիմակներով, միանգամից հարցակվեցին իմ վրա և հարվածեցին ուսերիս և ձեռնաշղթաներ դրեցին ձեռքերիս ու գլխիս հարվածելով գցեցին մեքենայի մեջ, հետո վիզս սեխմելով ներքև ծնկներիս մոտ, հայհոյանքներով ու վիրավորանքներով:

Ես ասեցի, ախպերներ ջան մի խբեք, թողեք շունչ քաշեմ, հասկանամ ինչ է կատարվաում: Վարորդի կողքի նստածը շրջվեց ու ասաց ախպերով չխոսաս ու գլուխս իր ափերի մեջ վերցնելով սկսեց խբել իր նստարանի սպինկին, ինձ հարցնում էին՝ գիտես քեզ ինչի՞ համար են բռնել, ասում էի ինչի համար, ասեցին 5 հատ տրուպ կա վրետ, ամբողջ ճանապարհին խբում ու հայհոյում էին, ճանապարհին նրանք մեկի հետ խոսեցին ու ասացին՝ Առաքելյան ջան հեսա կհասնենք:

Ինձ տարան Քյավառի վարչություն, կորացված վիճակում ինչ-որ աշխատասենյակ մտցրին, սկսեցին դիմակավորները խբել ինձ, ուսերիս, մեջքիս, ապտակում էին: Հետո ինձ նույն ձևով կորացված տարան մի ուրիշ սենյակ, գլխիս հավաքվեց 5 կամ 6 հոգի ու սկսեցին հարցնել, թե գիտե՞ս ինչի ենք քեզ այստեղ բերել:

Ներկա գտնվողներից քաղաքացիական հագուստով մեկը ներկայացրեց՝ Առաքել, ասելով թե գիտե՞ս նա ով է, նա վարչության Առաքելյանն է, դաժե գողերին է նա պարկացնում, փչացնում ու շատ լուրջ գործեր բացում: Ես իրա համար վոչմի բան եմ, ճիշտը պատմի Առաքելյանն ինձ ասեց։ Հիշի 2008-թ-ի մայիսը ու պատմի քո ընկեր Ռոմանի դեպքը:

Այս օր (…) նրան դանակահարել են: Ես ասացի, որ դրա հետ ես կապ չունեմ, ինձ նախկինում արդեն կանչել են քրեական քննիչի մոտ: Այդ պահին դիմակավորները հասան իմ վրա ու սկսեցին խբել հայհոյել, Առաքելյանն ասաց՝ էսի մեզ լավ չի ճանաչում, հեսա մի էրկու ռաունդ տղերքը հետը կաշխատեն, վերջում էլ շլվարը կհանեն տրուբա կկոխենք քամակը, նոր կպատմի: Ես վախից արդեն ահավոր ճնշված էի, խնդրեցի վոր ինձ Առաքելյանի հետ մենակ թողեն:

Բոլորը դուրս եկան, Առաքելյանը երրդվեց իր հոր արևով, որ Հայկը այս գործը վիզ է առել, ու քեզ էլ վորպես կազմակերպիչ է ներկայացրել: Ասեցի Հայկը նման բան չէր կարող ասել, նման բան չկա: Առաքելյանը բորբոքվելով՝ ասաց հեսա դիմակավոները քամակտ տրուբա կմցնեն: Ես հոգեպես ճնշված, չգիտեի թե ինչ անեմ, ու շարունակում էր ճնշում գործել, թե Հայկը քո վրա գրելա, դու խի չես ուզում մուռտ հանես։

Նա ասաց, քո հորյեղբոր տղան Էդգարը, հենց նա է քեզ ծանոթացրել Հայկի հետ ու դուք միասին էք կատարել: Ես վախից ասեցի վոր Ամեն ինչ արել է իմ հորեղբոր տղան, Հայկը կապ չունի: Այդպես ասացի քանի վոր նա մահացած էր: Առաքելյանն ասաց, թե ուզում ես դուրսը լինես ու երեխուտ էլի տենաս, պիտի Հայկի անուննել տաս, որ Հայկը բերդում իրա մումյան դնի:

Ես ել մի տեղ վախից, մի տեղ նրա սուտ երդումներին հավատալով ասացի, հա կանեմ: Ու սկսեց նա իր մտքերվ պատմել ու շարադրել այդ մասին: Հետո վարչություն եկան Սևանից 2 քննիչ՝ Պետրոսյանը և վոմն Հովո: Առաքելյանն ասեց նրանց, որ նա վիզ է վերցրել ու նրանց պատմում էր, թե ոնցա եղել, ինձ էլ հարցնում էր, թե ճիշտ է թե չէ:

Դրանից հետո ինձ տարան Քյավառի բաժին, քննիչները իմ հետ չեն խոսել, քննիչ Հովոն կամպյուտրով հավաքեց Առաքելյանի պատմածը ու տպեց ցուցմունքի վերջում ես գրեցի որ ճիշտ է և ստորագրեցի: Հարգելի պարոն դատախազ, այդ ցուցմունքը ճիշտ չե, ինձ ծեծի ենթարկելով շանտաժ, հոգեբանական ճնշում գործադրելով ցուցմունք են կորզել:

Ինձ ոստիկանությունում պահել են 10-ից 11-ժամ սոված, չեն թողել որևէ մեկին զանգեմ, միայն քննության վերջում եմ զանգել քննիչի հեռախոսով: Այն էլ ցուցմունքի ընդացքում: Խնդրում եմ պատժել իմ նկատմամբ անօրինական գործողություններ կատարող բոլոր անձանց:

Դիմող՝ Ոսկանյան
19.08.2017թ․»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:11 Միրզոյանն Ուկրաինայի արտգործնախարար Կուլեբայի հետ հեռախոսով քննարկել է տարածաշրջանային իրավիճակը և ՀՀ-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը Այսօր, 18:04 Երևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհին տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ Այսօր, 17:59 Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը երկրում օրենքի, ժողովրդավարության և մարդու իրավունքների ակնհայտ խախտումների, քաղաքական կոռուպցիայի նկատմամբ․ Նամակ ԵՄ պատվիրակությանը և դեսպանատներին Այսօր, 17:46 «Ուրալ»-ի ուժակուտակիչ մարտկոցները չեն փոխարինվել նորով․ ՔԿ-ն՝ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վթարի մասին Այսօր, 17:33 «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ Կոչ՝ ոստիկաններին Այսօր, 17:23 Ողջունում եմ իմ ժողովրդին, Աստված օրհնի ձեզ․ Բագրատ Սրբազանը՝ կիրանցիներին (Տեսանյութ) Այսօր, 17:12 Կիրանցում ամեն մարդու հաշվով՝ 100-ից 200 ոստիկան կա․ դիմում են ապօրինությունների․ Գառնիկ Դանիելյանը՝ տիրող իրավիճակի մասին (Տեսանյութ) Այսօր, 17:00 Կիրանցիների նկատմամբ ուժային գործողությունն ավարտելուց հետո՝ ոստիկաններն ուրախ ողջագուրվում են (Տեսանյութ) Այսօր, 16:50 Կիրանցում անջատել են էլեկտրամատակարարումը Այսօր, 16:45 «Չայնիի ոլորաններ»-ում  «Mercedes» է այրվել Այսօր, 16:43 Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ Այսօր, 16:40 Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան Այսօր, 16:28 Եվրամիությունը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Այսօր, 16:15 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 161 դեպք Այսօր, 16:08 Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել Այսօր, 15:58 ԱՄՆ-ն կշարունակի աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին Այսօր, 15:50 Ադրբեջանի կառավարությունը շարունակում է վտանգ ներկայացնել ԼՂ-ում և շրջակայքում գտնվող կրոնական վայրերի համար․ USCIRF Այսօր, 15:39 Անահիտ Ավանեսյանի՝ պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Armtimes Այսօր, 15:23 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են Այսօր, 15:15 Թիվ 90 դպրոցի 13-ամյա աշակերտուհին վատացել է բեմի վրա, հիվանդանոցում` մահացել. Հրապարակ Այսօր, 15:04 Կարմիր գլխարկները երևի ամոթից սևացել են, հիմա սև գլխարկով են. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 14:54 Րաֆֆի Գրեգորյանը միանում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տնօրենների խորհրդին Այսօր, 14:46 Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Այսօր, 14:37 Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի․ news.am Այսօր, 14:33 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Այսօր, 14:16 Հայաստանում տարածված մողեսների տեսակները անվտանգ են Այսօր, 14:14 Ոստիկանությունը Կիրանցում «հատուկ գործողություններ» չի իրականացրել. ՆԳՆ Այսօր, 14:11 «Քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ իրեն անվանեն «ատլախ». Վահրամ Սահակյանը՝ Հովհաննես Դավթյանի մասին Այսօր, 14:08 Քաղաքացիները փակել են Սայաթ-Նովա-Ալեք Մանուկյան խաչմերուկը․ Լուսանկարներ Այսօր, 14:05 «Ուղղակի ամաչում եմ հայ ոստիկանների համար». Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս այցելել կիրանցեցիներին (Տեսանյութ) Այսօր, 13:57 Գեղարքունիքի բնակիչը գումար է պահանջել, որ մասնավոր հարցը լուծի, քանի որ ինքը «գողական կյանքով ապրող» և «հարգված անձ է» Այսօր, 13:56 Իմ փաստաբանները Գլխավոր դատախազից պահանջել են հերքում՝ տարեկան զեկույցում տեղ գտած զրպարտության համար. Աշոտյան Այսօր, 13:51 Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, որքան էլ ապօրինի բռնաճնշումներ լինեն, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան Այսօր, 13:48 «Hayat PROJECT»-ը Վերջին զանգին նվիրված նոր երգ է ներկայացրել (Տեսանյութ) Այսօր, 13:42 «Ոտքի, քանի չեն հանձնել Տավուշը», «Լռությունը հանցագործություն է». ակցիա` Երևանում Այսօր, 13:40 Երևանը պետք է ոտքի կանգնի, որպեսզի Կիրանցը կարողանա իր նպատակին հասնել. Աշոտյան (Տեսանյութ) Այսօր, 13:38 Կյանքի պուրակի կառուցման աշխատանքներն ընթացքում են. Քաղաքապետարան Այսօր, 13:35 Սպանություն՝ Երևանում. դանակահարված տղամարդը մահացել է Այսօր, 13:32 Լաց ու կոծ ա, ողբ, մարդիկ ուզում են գյուղից գնալ (MediaHub) Այսօր, 13:30 Հայրենիքի համար պայքարի խոսույթը ՔՊ-ական տիկինը միջնադար է կոչում. Աճեմյան (Տեսանյութ) Այսօր, 13:26 Այս պահին Տավուշում իրականացվում է հանուն թուրքի, հանուն Ալիևի օպերացիան. Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ) Այսօր, 13:21 Բագրատ Սրբազանը մեր աչքի լույսն է, չի կարելի նրան հարվածել. Հրանտ Մելիք-Շահնազարյան Այսօր, 13:18 «Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է Այսօր, 13:15 Ադրբեջանում տանկային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության ինտենսիվ վարժանքներ են իրականացվում Այսօր, 13:12 ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել ՀՀ-ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Այսօր, 13:10 «Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպը դատապարտում է «Կրեմլի ոգեշնչած օրենքը» Այսօր, 13:08 Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին Այսօր, 13:06 Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Այսօր, 13:01 «Վերջնարդյունքը ոստիկանապետության հաստատո՞ւմն է». ընդդիմադիրները փակ հանդիպման են հրավիրում դեսպաններին (Տեսանյութ) Այսօր, 12:58 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներին Այսօր, 12:53 Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա, հակառակ դեպքում՝ այն կլինի անիմաստ կառույց. Փաշինյանը «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծից գոհ էր Այսօր, 12:50 LIVE. Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը Այսօր, 12:42 Արգելվել է Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց նաև այլընտրանքային՝ Աճարկուտ-Կիրանց ճանապարհով Այսօր, 12:32 Դատարանը որոշեց կալանավորել հային՝ ՀՀ-ում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու համար. Լևոն Քոչարյանի օգնական Այսօր, 12:26 Գերմանիայի համալսարանում ուսանողները ձեռքերն օճառելու ժամանակ ծորակը փակում են, իսկ մեզ մոտ մինչև չխշշա, չենք լվացվի. սա մենթալիտետի հարց է. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:20 Աստված ձեզ կպատժի ու ոչ մի Սրբազան չի փրկելու. ՔՊ-ականն՝ ընդդիմադիրներին (Տեսանյութ) Այսօր, 12:16 «Հեռացնե՛լ Նիկոլին». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց Այսօր, 12:11 Տեղահանված արցախցի երեխաների համար կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ Այսօր, 12:07 Գյուղից գյուղ գնալու համար պետք է անձնագիր ունենալ (Տեսանյութ) Այսօր, 12:05 Կոմիտասի անվան ազգային քառյակը համերգներով հանդես է գալու Իտալիայում Այսօր, 12:03 Շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է տնտեսությունը. մեր տնտեսվարողները սկսում են ստարտով, բայց հենց թռնելու պահը գալիս է՝ արգելակները միացնում են. Փաշինյան Այսօր, 11:56 Կառավարությունը բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժներին կաջակցի բարձրագույն կրթություն ստանալ կամ ատեստավորվել Այսօր, 11:49 Ես զարմացա, երբ իմացա, որ մեր հանրապետությունում կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան Այսօր, 11:39 Ա՛յ, որ սենց կազմակերպված պահեիք՝ թուրքը մեր սահմանը չէր մտնի, միայն կազմակերպված հանձնում եք. Գառնիկ Դանիելյանը՝ ոստիկաններին (Տեսանյութ) Այսօր, 11:36 Երեկ մի ահասարսուռ վերնագիր կարդացի՝ «Վազգեն Մանուկյանը գտնվում է Կիրանցում». վախեցա. ՔՊ-ական (Տեսանյութ) Այսօր, 11:30 Կեղտոտ գործակալների մի խումբ օրը 3 անգամ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող, չհամաձայնող մարդկանց ու հոգևորականներին. Մարուքյան Այսօր, 11:24 Երիտասարդներն այսօր ակցիա կանեն՝ ընդդեմ տարածքային զիջումների Այսօր, 11:22 «Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում». տավուշցի ՔՊ-ականը՝ կիրանցեցիների կողքին կանգնած մարդկանց (Տեսանյութ) Այսօր, 11:17 Ոստիկանությունից հերքում են, որ բերման ենթարկելիս կիրանցեցիներին ծեծի են ենթարկել Այսօր, 11:11 Նաիրա Հովսեփյանն ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից Այսօր, 11:10 Իմ կազմվածքը որոշակիորեն փոխվել է. Վահագն Ալեքսանյան (Տեսանյութ) Այսօր, 11:05 Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան Այսօր, 11:02 Ոստիկանները փակել են ճանապարհը և Կիրանց մուտք գործել թույլ են տալիս միայն կիրանցեցիներին Այսօր, 10:51 Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է Այսօր, 10:49 Գուցե մի օր էլ Ադրբեջանում իշխանության կբերվի մեկ այլ Նիկոլ, և ադրբեջանցի զինվորականներն ու ոստիկաններն իրենց ձեռքով մեզ վերադարձնեն Արցախը Այսօր, 10:44 ՔՊ-ական պատգամավորներն ԱՄՆ-ում են Այսօր, 10:41 Տասը հոգով մի մարդուն խփելով բերում, հասցնում են ոստիկանություն. կիրանցեցին մանրամասներ է պատմում (Տեսանյութ) Այսօր, 10:38 Ազգությամբ «հայ» ոստիկանների ձեռքով «հայկական իշխանությունը» փորձում է ճնշել իրական հայ գյուղացուն. Չալաբյան Այսօր, 10:34 Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ՀՀ բոլոր մարզերում շարունակել անհնազանդության խաղաղ գործողությունները. Հայտարարություն Այսօր, 10:31 ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին Այսօր, 10:25 Դանակի գործադրմամբ կատարված խուլիգանության վարույթով Երևանի 39-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել Այսօր, 10:13 Բերման ենթարկված բոլոր կիրանցիներին ազատ արձակեցին (Տեսանյութ) Այսօր, 10:08 Կան մարդիկ, ովքեր մեծ բավականություն են ստանում սեփական տները, գյուղը, երկիրը պաշտպանող անձանց նկատմամբ ուժ կիրառելիս. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:03 «Հրապարակ»․ Բագրատ սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին Այսօր, 10:01 «Փաստ»․ Արման Թաթոյանը հստակ որոշում ունի Այսօր, 09:58 «Հրապարակ»․ ԱԱԾ-ում քննարկումներ են սկսվել կառույցի հնարավոր լուծարման մասին․ պահանջն Արեւմուտքի կողմից Այսօր, 09:56 «Հրապարակ»․ Լրանում է Բաքվի բանտում գտնվող արցախցի 8 գործիչների կալանքի ժամկետը․ ՀՀ իշխանության հետ այլեւս ոչ ոք հույս չի կապում Այսօր, 09:53 «Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը Այսօր, 09:50 Դատավորը փորձում է իմ կալանքի շարունակականությունն ապահովել նոր անհավանական հիմքեր հորինելով․ Դավիթ Տոնոյան Այսօր, 09:42 ՊՆ-ն Կիրանցի և Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում Այսօր, 09:37 Կիրանցեցի կանայք արտասվում են, ոստիկանները` ծիծաղում (Տեսանյութ) Այսօր, 08:21 Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել Այսօր, 08:11 Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականացվում է «Օղակ» օպերացիա. Գառնիկ Դանիելյան 01/05/2024 23:14 «Եթե երևալու խնդիրն է, կարող ենք ծառ տնկել, կարող ենք պատ կառուցել»․ Փաշինյանը՝ գյուղերի դիտարկվող տարածքների անվտանգությունն ապահովելու մասին 01/05/2024 22:47 Ըստ Փաշինյանի՝ երաշխիքը, որ Ադրբեջանը նոր տարածքային պահանջներ չի ներկայացնի Հայաստանին, «մեր դիրքերի լեգիտիմությունն է» 01/05/2024 22:29 Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդև 01/05/2024 22:12 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Անժելա Էլիբեգովան և Արմինե Ադիբեկյանն են 01/05/2024 21:59 Բելառուսի ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են Իրանում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժություններին 01/05/2024 21:45 Վահանաձև գեղձի վրա ազդող աուտոիմուն խանգարում․ Պատճառները 01/05/2024 21:33 Տիգրան Աբրահամյանը տեսակցել է քաղբանտարկյալներին

Տվյալ բաժնի վերջին նյութերը