12/09/2017 19:31
Մոտ 12 հազար ուղևոր է տուժել Air Berlin-ի 110 չվերթերի չեղարկման պատճառով
Մոտ 12 հազար ուղևոր է տուժել Air Berlin գերմանական ավիաընկերության ավելի քան 110 չվերթերի չեղարկման պատճառով, РИА Новости-ին հայտնել է ավիաընկերության ներկայացուցիչը:
Ավելի վաղ ավիաընկերությունը հայտնել էր, որ այսօր անսովոր մեծ թվով հաղորդումներ է ստացել օդաչուների հիվանդության մասին, ինչի պատճառով հարկադրված է չեղարկել չվերթերը:
«Ներկայում չեղարկված է ավելի քան 110 չվերթ, ինչից տուժել է շուրջ 12 հազար ուղևոր», - հայտնել է նա: Ավիաընկերության կայքում զետեղված հայտարարության մեջ նշված Է, որ այսօրվա համար պլանավորված էր 750 չվերթ: Air Berlin-ի 1,5 հազար օդաչուներից հիվանդության մասին հայտնել են շուրջ 200-ը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Air Berlin-ը սնանկացման ընթացակարգ է սկսել: Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Etihad-ի գլխավոր բաժնետերը հրաժարվել Է ֆինանսական աջակցություն ցուցաբերել ավիաընկերությանը: