18/09/2017 15:10
Փաշինյանին թույլ չեն տվել մուտք գործել ՔԿՀ այն մասնաշենքը, որտեղ պահվում են Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում թույլ չեն տվել տեսակցել Ժիրայր Սեֆիլյանին և Վարուժան Ավետիսյանին, այս մասին Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
«Վերադառնում եմ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից, որտեղ՝
ա) Հայկ Կյուրեղյանը, Անկախության օրվան ընդառաջ, սեպտեմբերի 13-ից հացադուլի մեջ է, իր բնորոշմամբ՝ որպես դիմադրություն Անկախության թշնամիներին։
բ) ՔԿՀ վարչակազմը ապօրինի կերպով ինձ թույլ չտվեց մուտք գործել այն մասնաշենք, որտեղ պահվում են Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը։
Ինչպես գիտեք, ԱԺ պատգամավորների առաջ հարուցվող նման ապօրինի խոչըդոտների կապակցությամբ օրենսդրական նախաձեռնությամբ ենք հանդես եկել և առաջիկայում այս թեման մանրամասն քննարկման կդրվի ԱԺ-ում», - գրել է Նիկոլ Փաշինյանը։