20/09/2017 16:55
«Մարիա» փոթորիկը պատուհասել է Պուերտո Ռիկոն
«Մարիա» փոթորիկը պատուհասել է Պուերտո Ռիկոյի տարածքը: Այս մասին հայտնում է ԱՄՆ Փոթորիկներին հետևելու ազգային կենտրոնը, փոխանցում է Gazeta.ru-ն:
Փոթորիկը պատուհասել է Յաբուկոա համայնքի տարածքը: Քամու առավելագույն արագությունը 250 կմ/ժ է:
Ներկայում այն գտնվում է Պուերտո Ռիկոյի մայրաքաղաք Սան Խուանից 55 կմ հեռավորությամբ և հյուսիս-արևմուտք է շարժվում 17 կմ/ժ արագությամբ:
Նախօրեին «Մարիա» փոթորիկը սաստկացել էր մինչև հզորության առավելագույն աստիճան: