20/09/2017 15:50
Հանրաքվե չանցկացնելու համար Իսպանիան արգելափակել է Կատալոնիայի հաշիվները
Իսպանիան իր վերահսկողության տակ է վերցրել Կատալոնիայի բոլոր ֆինանսները՝ կանխելու դրանց ծախսն անկախության հարցով հանրաքվեի անցկացման վրա։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը։
Մադրիդը հանրաքվեն համարում է անօրինական։
«Դա անպատասխանատվություն է, նրանք մեզ կհասցնեն վարչական կոլապսի», - ասել է Կատալոնիայի փոխնախագահ Օրիոլդ Խունկերասը՝ հավելելով, որ նման քայլը հանդիսանում է «աննախադեպ»։
Իսպանիայի շրջանները հարկեր են վճարում կենտրոնական կառավարությանը, որից հետո ստանում քվոտաներ առողջապահության, կրթության և պետական ենթակառուցվածքի համար։