22/09/2017 14:18
Հայաստանն ու Միկրոնեզիան դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն են ստորագրել
Նյու Յորքում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Միկրոնեզիայի արտաքին գործերի քարտուղար Լորին Ռոբերտը ստորագրել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրություն:
Ստորագրման արարողությանը հետևած զրույցի ժամանակ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նշել են, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը հնարավորություն է ընձեռում ակտիվացնել երկկողմ շփումները և համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում։
Միկրոնեզիան Օվկիանիայի մասն է։ Ներառում է Մարիանյան, Կարոլինյան, Մարշալյան, Գիլբերտի, և Նաուրուի կղզիները։ Միկրոնեզիայում գտնվում են հետևյալ պետությունները և տարածքները՝ Նաուրու, Կիրիբատի, Մարշալյան կղզիներ, Միկրոնեզիայի ֆեդերատիվ նահանգներ, Պաուլու, Գուամ (ԱՄՆ), Հյուսիսային Մարիանյան կղզիներ (ԱՄՆ):