22/09/2017 10:57
Մոլդովայի խորհրդարանը սկսել է նախագահի իմպիչմենթի գործընթացը
Մոլդովայի խորհրդարանի պատգամավորները եվրոպամետ Լիբերալ կուսակցությունից սկսել են ստորագրություններ հավաքել պաշտոնից նախագահ Իգոր Դոդոնին հեռացնելու գործընթացը սկսելու մասին օրինագծի համար, հայտնում է Korrespondent.net-ը՝ հղում անելով Укринформ-ին:
Նշվում է, որ խորհրդարանի նիստում քննարկելու համար օրինագծի գրանցման համար անհրաժեշտ է 34 պատգամավորի ստորագրություն 101-ից:
Նախագահին իմպիչմենթ հայտարարելու գործընթաց սկսելու պատճառ է դարձել առաջին հերթին նրա հրաժարվելը մոլդովացի զինվորականներին միջազգային զոավարժությունների ուղարկել: Լիբերալների առաջնորդը նաև ընդգծել է, որ «նախագահ Դոդոնը շարունակում է Մոլդովայում առաջ տանել Ռուսաստանի շահերը»: