22/09/2017 12:27
Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 286-ի
Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 286-ի, հայտնել է երկրի ազգային վթարափրկարարական ծառայության ղեկավար Լուիս Ֆելիպե Պուենտեն, փոխանցում է РИА Новости-ն:
«Մեխիկոյում՝ 148, Մորելոսում՝ 73, Պուեբլեում՝ 45, Մեխիկոյի նահանգում՝ 13, Գերերոյում՝ 6, Օախակայում՝ 1, ընդամենը՝ 286», - Twitter-ի իր միկրոբլոգում նշել է նա:
Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին, որ մոտ 200 հայտարարություն են ստացել ավերիչ երկրաշարժից հետո մարդկանց կորելու մասին:
Մեքսիկայում 7,1 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել երեքշաբթի: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Մեխիկոյում: Հզոր ցնցումները զգացվել են Մեխիկոյում: