22/09/2017 10:12
Ստամբուլի օդանավակայանում ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և այրվել (Տեսանյութ)
Առնվազն 4 մարդ թեթև վնասվածքներ է ստացել այն բանից հետո, երբ Ստամբուլի «Աթաթուրքի» անվան գլխավոր օդանավակայանում մասնավոր ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և այրվել, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով NTV-ին:
Վթարը տեղի է ունեցել արտակարգ թռիչքի ժամանակ: Օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է ինքնաթիռների ընդունումն ու ճանապարհումը:
Տուժածները հոսպիտալացվել են: Պատճառների մասին չի հաղորդվել:
MORE — Private jet burst into flames after veering off the runway upon landing at Istanbul's Atatürk airporthttps://t.co/hHhsKuEweO pic.twitter.com/W120UANX25
— DAILY SABAH (@DailySabah) September 21, 2017