23/09/2017 15:28
Արմեն Աշոտյանի ու Մանե Թանդիլյանի նոր լուսանկարները՝ Բաքվից
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հրապարակել է Բաքվում գտնվող Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի ու պատվիրակության անդամ Մանե Թանդիլյանը նոր լուսանկարները:
Նշենք, որ Արմեն Աշոտյանն ու Մանե Թանդիլյանը Բաքու էին մեկնել սեմպտեմբերի 22-ին Եվրանեսթ ԽՎ-ի կողմից կազմակերպված համաժողովին մասնակցելու համար:
Երեկ Եվրանեսթ ԽՎ-ի համաժողովին Արմեն Աշոտյանի ելույթից հետո «Խաղաղության պլատֆորմի» ներկայացուցիչ Սյուզան Ջաղինյանը փորձել է սադրել վերջինիս, իսկ այսօր Ադրբեջանի խորհրդարանի իրավական քաղաքականության և պետականաշինության հանձնաժողովի անդամ Ռաֆայել Ջաբրաիլովը կոչ է արել շշեր կոտրել հայ պատվիրակների գլխին, որոնք սելֆիներ են տեղադրում Բաքվից: