11/10/2017 20:21
Վանուատուի քաղաքացիություն այժմ կարելի է գնել բիթքոինով
Խաղաղօվկիանոսյան Վանուատու փոքրիկ պետությունը աշխարհում առաջինն է, որի քաղաքացիությունը կարելի է ձեռք բերել թվային արտարժույթով: Այս մասին ասվում է Ազգային տեղեկատվական կենտրոնի ղեկավար Ջեֆրի Բոնդի պաշտոնական հայտարարության մեջ, փոխանցում է Life.ru-ն:
Վանուատուական անձնագրի ձևակերպումն արժե մոտ 200 հազար դոլար (կամ 44 բիտքոին՝ ըստ ընթացիկ փոխարժեքի): Ընդ որում, փաստաթղթի տերը չի պարտավորվում ապրել խաղաղօվկիանոսյան կղզում: Տեղական օրենքներով՝ նա կարող է երկիր ընդհանրապես չայցելել:
Վանուատուի անձնագիր ունեցողները կարող են օգտվել բազմաթիվ արտոնություններից, օրինակ, առանց վիզայի այցելել ավելի քան 100 երկիր, այդ թվում՝ ԵՄ երկրներ: