11/10/2017 19:35
ԱՄՆ կոալիցիան ոչնչացնում է ամեն ինչ, բացի ԻՊ-ից. Սիրիայի ԱԳՆ ղեկավար
Սիրիայում գործող ԱՄՆ կոալիցիան ոչնչացնում է երկրում գտնվող ամեն ինչ, բացի «Իսլամական Պետությունից» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված)։ Սիրիայի իշխանությունները կպահանջեն լուծարել այդ կոալիցիան։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ այս մասին հայտնել է Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը, հայտնում է РИА Новости-ն։
«Որպես օրինակ ես՝ ցանկանում եմ բերել ԱՄՆ հակաահաբեկչական կոալիցիան, որն իրականում ոչնչացնում է ամեն ինչ՝ բացի ԻՊ-ից։ Ամերիկացիների օդային հարվածների զոհեր են դարձել հազարավոր սիրիացի բնակիչներ՝ ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք և երեխաներ։ Ամերիկյան կոալիցիան ոչնչացնում է տնտեսական ենթակառուցվածքները։ Այդ պատճառով մենք վճռական կպահանջենք այդ կոալիցիայի լուծարումը», - ասել է Մուալեմը։
Նրա կարծիքով՝ ակնհայտ է, որ ԱՄՆ-ն օգտագործում է այդ կոալիցիան Սիրիայում կատարվող ավերածությունները թաքցնելու և պատերազմը հնարավորինս երկարաձգելու համար։