12/10/2017 16:34
World Economic Outlook. Հայաստանի տնտեսական աճը 2017 թ-ին կկազմի 3,5 տոկոս
Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսական աճը 2017 թ-ին կկազմի 3,5 տոկոս:
Հիմնադրամի World Economic Outlook զեկույցի համաձայն, Հայաստանի ՀՆԱ-ն 2018-ին կանխատեսվում է 2,9 տոկոս, 2022-ին՝ 4 տոկոս:
Ըստ զեկույցի, գնաճը Հայաստանում 2017-ին կկազմի 2,1 տոկոս, իսկ 2018-ին՝ 4 տոկոս:
Ըստ 2017-ի պետբյուջեի, Հայաստանի ՀՆԱ-ն պետք է կազմի 3,2 տոկոս, իսկ գնաճը՝ 2,4 տոկոս: