12/10/2017 15:48
Զախարովա. Ղրիմի վերաբերյալ Էրդողանի դիրքորոշումը չի ազդի թերակղզու կարգավիճակի վրա
Ղրիմի ռուսական կարգավիճակը չճանաչելու վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարությունը չի ազդի Ռուսաստանի Դաշնությանը թերակղզու պատկանելության վրա, հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Էրդողանն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է, որ Թուրքիան պաշտպանում է Ուկրաինայի ինքնիշխանությունը և չի ճանաչում Ղրիմի «անօրինական բռնակցումը»:
«Ղրիմի ճանաչման կամ չճանաչման վերաբերյալ հայտարարությունները, ում կողմից էլ որ դրանք արվեն, չեն ազդի այն բանի վրա, որ Ղրիմը Ռուսաստանի Դաշնության բաղկացուցիչ մասն Է: Գործընկերները տարբեր են, բոլորն էլ տարբեր շահեր ունեն: Բայց, մեկ անգամ էլ եմ ասում՝ ոչ մի հայտարարություն չի ազդի Ղրիմի պատկանելության և Ռուսաստանի Դաշնության կազմում նրա գտնվելու վրա», -ասել է Զախարովան բրիֆինգի ժամանակ: