12/10/2017 10:19
Իսպանիայի վարչապետը մինչև հոկտեմբերի 16-ը ժամանակ է տվել Կատալոնիային՝ անկախության շուրջ իրավիճակը հստակեցնելու համար
Կատալոնիայի նախագահ Կառլս Պուչդեմոնը մինչև հոկտեմբերի 16-ը պետք է հստակեցնի, թե ինչ է նշանակում անկածության հանրաքվեն, որը ստորագրվել է երեքշաբթի երեկոյան տարածաշրջանային իշխանությունների կողմից: Այս մասին պատգամավորների Կոնգրեսում հայտարարել է Իսպանիայի կառավարության ղեկավար Մարիանո Ռախոյը, փոխանցում է ТАСС-ը:
Նա նշել է, որ եթե ստացվի դրական պատասխան կամ չլինի պատասխան. Ապա Պուչդեմոնը պետք է հրամայի չեղարկել անկախության տվյալ հանրաքվեն: Ըստ նրա՝ դրա վերաբերյալ Կատալոնիայի իշխանություններին կտրվի ժամանակ մինչև հոկտեմբերի 19-ը: