12/10/2017 15:28
Պուտինը նախատեսում է Իրան այցելել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Իրան՝ այնտեղ կայանալիք եռակողմ հանդիպման մասնակցության համար, մշակվում է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հայտնում է РИА Новости-ն:
«Սկզբունքորեն նախատեսվում է: Եռակողմ հանդիպում՝ Ռուսաստան, Իրան, Ադրբեջան», - ասել է Ուշակովը` պատասխանելով համապատասխան հարցին:
Ըստ նրա՝ հանդիպումը տեղի կունենա մինչև տարեվերջ: