12/10/2017 16:16
Եգիպտոսում արտակարգ դրության ռեժիմը կերկարաձգվի ևս երեք ամսով
Եգիպտոսի իշխանությունները որոշում են կայացրել հոկտեմբերի 13-ից ևս երեք ամսով երկարաձգել երկրում գործող արտակարգ ռեժիմը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով «Ալ Նաշրա» լրատվական կայքին։
Հաղորդվում է, որ նման հրամանագիր է ստորագրել պետության ղեկավար Աբդել Ֆաթահ Ալ Սիսին:
Եգիպտոսում նախագահի կողմից արտակարգ դրություն էր հայտարարվել ապրիլին՝ Տանտայում և Ալեքսանդրիայի երկու ահաբեկչական գործողություններից հետո: Այդ ժամանակ զոհվել էր ավելի քան հիսուն մարդ, ավելի քան հարյուր մարդ վիրավորվել էր։