12/10/2017 12:06
Թրամփ. Իմ վարչակազմն Ամերիկային վերադարձնում է երբեմնի հարգանքը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ իր վարչակազմն Ամերիկային վերադարձնում է երբեմնի հարգանքը, փոխանցում է РИА Новости–ն։
«Ամերիկային նորից հարգում են», – հայտարարել է Թրամփը՝ ելույթ ունենալով Փենսիլվանիայում։
«Այսօր ինչ–որ բան է տեղի ունեցել այն երկրում, որը մեզ բոլորովին չէր հարգում։ Այնտեղից զանգել էին շատ կարևոր նորություններով։ Իմ գեներալներն ինձ ասել էին, որ դա մեծ հարգանքի նշան է, և դա չէր կարող տեղի ունենալ մեկ տարի առաջ», – ասել է Թրամփը՝ չհայտնելով, թե որ երկրի մասին է խոսքը։
«Դուք այդ մասին հավանաբար կլսեք մի քանի օր հետո, բայց դա երկիր է, որը մեզ չէր հարգում և որը հիմա սկսել է մեզ հարգել»,– ասել է նա։