12/10/2017 12:45
Բրազիլիայում դատարանը նախկին նախագահի ունեցվածքը կալանքի տակ է դրել
Բրազիլիայի դատարանը երկրի նախկին նախագահ Դիլմա Ռուսեֆի բանկային համարների և ունեցվածքի վրա կալանք է դրել պետական նավթագազային Petrobras ընկերության կորուստների մասին գործի կապակցությամբ, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Globo հեռուստալիքին:
Դատարանի որոշումը կապված չէ Ռուսեֆի նախագահական գործունեության հետ: Այն վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ Ռուսեֆը ընկերության ղեկավար խորհրդի նախագահն էր (2003-2010):
Ռուսեֆն իր գործընկերների հետ 2006 թվականին ԱՄՆ Տեխաս նահանգի Փասադենա քաղաքում նավթաթոր գործարան է գնել, ինչը Petrobras-ին 580 մլն կորուստ է պատճառել: