14/10/2017 14:27
Պորոշենկոն վստահ է՝ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ անդամ
Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ անդամ, իսկ հետագայում ուկրաինացին կարող է դառնալ դաշինքի գլխավոր քարտուղարը: Այս համոզմանն է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, հայտնում է РИА Новости-ն:
«Կասկած չկա, որ այս տարբեր տարիքի առնական դեռահասների շրջանում ապագա սպաներ և գեներալներ, դեսպաններ և նախարարներ են: Գուցե ապագա նախագահ: Եվ, թերևս, նույնիսկ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար, քանի որ Ուկրաինան անպայման կդառնա դաշինքի անդամ», - ասել է Պորոշենկոն՝ խոսելով Ուկրաինայի պաշտպանության օրվա և Կիևի Իվան Բոգունայի անվան ռազմական լիցեյի սաների երդմնակալության առիթով: