14/10/2017 13:24
Տիմոշենկոն առաջադրվելու է Ուկրաինայի նախագահի գալիք ընտրություններում
«Բատկիվշչինա» խմբակցության նախագահ Յուլիա Տիմոշենկոն առաջադրվելու է Ուկրաինայի նախագահի գալիք ընտրություններում: Այս մասին նա հայտարարել է Ուկրաինական NewsOne հեռուստաալիքի եթերում:
Ըստ նրա՝ «Իրական ժողովրդավարական կուսակցությունները պետք է համագործակցեն իրար հետ»:
«Ես այլևս երբեք իմ ձայնը, իմ թիմի ձայնն ու ինձ հավատացող մարդկանց ձայնը որևէ մեկին չեմ վստահի: Ես առաջադրվելու եմ նախագահի պաշտոնի համար», - ասել է Տիմոշենկոն:
Ուկրաինայի նախագաի ընտրությունները նախատեսված են 2019 թվականի մարտի 31-ին: