14/10/2017 13:47
Ավստրալիայում ուղևորատար ինքնաթիռն արտահերթ վայրէջք է կատարել
Աբու Դաբիից Սիդնեյ թռչող Etihad Airways ավիաընկերության ինքնաթիռը արտահերթ վայրէջք է կատարել Ադելաիդա քաղաքի օդանավակայանում` խցիկում նախազգուշացնող ձայնային ազդանշանի գործարկման պատճառով, հայտնում է РИА Новости-ն հղում անելով Khaleej Times-ն:
Ինքնաթիռի վայրէջքը հաջողությամբ է կատարել: Բոինգ 777-ի սրահում եղել է 349 ուղևոր, որոնք դուրս են եկել վթարային մուտքով: Մասնագետները փնտրում են անսարքության պատճառները: Ուղևորները Սիդնեյ կուղարկվեն այլ ավիաընկերությունների ինքնաթիռներով: