16/10/2017 13:20
Լուիզիանայում նավթային հարթակում պայթյուն է տեղի ունեցել
ԱՄՆ Լուիզիանա նահանգի Փոնչարթրեյն լճի վրա գտնվող նավթային հարթակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է տուժել: Այս մասին հայտնում է Times-Picayune պարբերականը, փոխանցում է РИА Новости-ն:
Քեններ քաղաքի ոստիկանական դեպարտամենտի ներկայացուցիչ Բրայան Մակգրեգորը հայտնել է, որը խոսքը տուժածների միայն հաստատված թվի մասին է, սակայն այն կարող է աճել: Պայթյունի վայր են ուղարկել փրկարար մակույկներ:
Կիրակի երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: