17/10/2017 20:30
Aston Martin-ը ներկայացրել է DB11 Volante կաբրիոլետը (Տեսանյութ)
Aston Martin ընկերությունը ներկայացրել է DB11 սպորտարի բաց տարբերակը՝ DB11 Volante կաբրիոլետը, որը վաճառի կհանվի 2018 թվականին:
Ավտոմեքենան ստեղծվել է կուպեի հիման վրա, ունի ծալվող տանիք, որը կարելի է բացել և փակել 50 կմ/ժ արագությամբ:
Վաճառքի մեկնարկին կաբրիոլետը կներկայացվի Mercedes-AMG-ի արտադրության V8 տուրբինային բենզինով աշխատող շարժիչով և 8-աստիճանի ավտոմատ փոխանցման տուփով: