19/10/2017 12:11
«Թալիբանի» ահաբեկիչները հարձակվել են Կանդագարի բազայի վրա. կա ավելի քան 40 զոհ
Աֆղանստանի Կանդագար նահանգի Մայվանդ քաղաքի ռազմաբազայի վրա «Թալիբան» ահաբեկչական խմբավորման հարձակման հետևանքով աֆղանական բանակի 43 զինծառայող է սպանվել, փոխանցում է NewsOne.ua-ն:
Անվտանգության ծառայությունից հայտնել են, որ մահապարտները ռազմական օբյեկտի դարպասին մոտեցել են Humvee ամենագնացներով, ապա դրանք պայթեցրել:
Հարձակման պահին բազայում եղել է 60 մարդ, 9 զինվորական ծանր վնասվածք է ստացել: