06/11/2017 16:30
Թող ծառայեն. Լևոն Մկրտչյանը՝ պաշտոնյաների որդիների՝ տարկետման իրավունքից զրկվելու մասին (Տեսանյութ)
ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարեն, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։
«Այն երկրները, որոնք այդ սկզբունքը պահպանել են, դրանցում գիտության որակի պիկ կա», - ասաց նախարարը՝ անդրադառնալով տարկետման իրավունքը հանելուն ուղղված ՊՆ առաջարկած նախագծին։
Դիտարկմանը, թե արդյոք դա հարված չի՞ լինի պաշտոնյաների որդիների համար, որոնք չեն ծառայում, նախարարն ասաց. «Թող ծառայեն։ Պաշտոնյաները թող ծառայեն, ուշադիր հետևեք, թող գնան և ծառայեն»։
Նախարարը նաև նշեց, որ տարկետման իրավունքի վերացումը կնպաստի կոռուպցիոն ռիսկերի նվազմանը և ուսանողներն այլևս կես միավորի տարբերությամբ ստիպված չեն լինի չընդունվել կամ ցածր միավոր հավաքել ու չզորակոչվել բանակ. «Մենք նվազեցնում ենք կոռուպցիոն ռիսկերը՝ սոցիալական արդարությունը պահելով։ Բոլորի համար գործում է մեկ օրենք»։