13/11/2017 19:11
Նազարբաևը նշել է ԵԱՏՄ-ի շնորհիվ անբարենպաստ համաշխարհային կոնյունկտուրայի ազդեցության նվազման մասին
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) նպաստել է միավորման երկրների վրա անբարենպաստ համաշխարհային կոնյունկտուրայի ազդեցության նվազմանը: Այս մասին երկուշաբթի բհայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն «Աստանա ակումբի» երրորդ՝ «Մեծ Եվրասիա - 2027. առճակատում թե գործընկերություն» թեմայով նիստում, հայտնում է ТАСС-ը:
«Շարունակում է զարգանալ Եվրասիական տնտեսական միությունը: Այն նպաստել է մեզ վրա անբարենպաստ համաշխարային կոնյունկտուրայի ազդեցության նվազմանը: 2017 թվականի ինն ամսում միության երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է մեկ երրորդով», - ասել է Նազարբաևը:
Ղազախստանի նախագահի խոսքով՝ արդի պայմաններում առանձնահատուկ նշանակություն ունի միավորման առավելագույնս սերտ փոխգործակցությունն Ասիայի, Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի խոշորագույն երկրների հետ, որոնք ամենամեծ ներդրումային և նորաստեղծական ներուժներն ունեն:
«Տարբեր ձեւաչափերով միությանն են միանում ավելի ու ավելի շատ երկրներ: Ազատ առևտրի գոտիների ստեղծման շուրջը բանակցություններ են վարվում Իրանի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Իսրայելի և Հարավային Կորեայի հետ: Ընդամենը հետաքրքրություն են հանդես բերում շուրջ 50 երկրներ», - նշել է Նուրսուլթան Նազարբաևը: