Բերքաբեր. պատերազմին «չենթարկվող» սահմանային ձկնորսությունը (Լուսանկարներ, տեսանյութ)

13/11/2017 16:07

Բերքաբեր. պատերազմին «չենթարկվող» սահմանային ձկնորսությունը (Լուսանկարներ, տեսանյութ)


Ջրային ավազաններով, առավել ևս ջրային սահմաններով աչքի չընկնող Հայաստանի Հանրապետության համար Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղն առանձնահատուկ է. հայ-ադրբեջանական սահմանն այստեղ ջրով է գծված:

«Ջրբաժանային» Ջողազ ջրամբարի կառուցումը, խորհրդային տարիներին` 1970-ականներին է սկսվել:

Որոշվել է հայկական Բերքաբեր (այդ տարիներին Ջողազ) և ադրբեջանական Մազամ գյուղերի միջև եղած տարածությունն օգտագործել շրջանի ոռոգման հարցերը լուծելու նպատակով ու կառուցել արհեստական ջրամբար:

Ջողազը հայ ու ադրբեջանցի աշխատողները միասին են կառուցել ու հակամարտությունից հետո միասին էլ զրկվել ջրամբարից օգտվելու հնարավորությունից: 

Արդյունքում` բազմաթիվ ռեսուրսների ծախսով ու ջանքերով կառուցված ջրամբարն այդպես էլ մնացել է պատերազմի մեջտեղում, չօգտագործվող, «ոչ ձեզ, ոչ մեզ» սկզբունքով: Ջողազի մի ափին մնացել է հայկական գյուղը, դիմացի ափին` Ադրբեջանը: 


Ջողազի ջրամբարը` դիմացն Ադրբեջանի տարածքում գտնվող Գավազան լեռը


Ջողազը Բերքաբերի բնակչի պատշգամբից, դիմացն` Ադրբեջանի Հանրապետության տարածքն է


Պղտոր ջրի ձուկը

Կառուցումից որոշ ժամանակ անց որոշվել է ջրամբարում նաև ձկներ բուծել: Բացի այն, որ այստեղ լցվող գետերի հետ Ջողազում հայտնվում էր կողակ և բեղլու, 80-ականներին լիճ է լցվել նաև կարպ, սազան, ասում են` նաև կարմրախայտ:

Հակամարտության սրումից հետո, սակայն, ձկնորսությունը Ջողազում խիստ վտանգավոր զբաղմունք է դարձել: Որոշ տարիների վտանգավոր էր մոտենալ նույնիսկ ափին: Սակայն, քանի որ ձկնորսությունը գյուղացիներից շատերի համար եկամտի միակ միջոցն էր, լճին չմոտենալու արգելքը հանվեց հենց գյուղացիների կողմից` «ինչ լինի` լինի» սկզբունքով:

Հակամարտության` ոչ ասացվածքային «պղտորած ջրում», գյուղացին պետք է պահեր իր ընտանիքն ու այդ ջրից որսար իր բաժին ձուկը:

Այսօր երկու կողմից էլ ջրամբար մտնող ձկնորսները գիտեն` իրենք հակառակորդի դիրքերի ուղիղ նշանառության տակ են: Միմյանց ձկնորսների վրա չկրակելը երաշխավորվում է երկու կողմերի լուռ, երբեք չպայմանավորված համաձայնությամբ, որն, իհարկե, նաև խախտվում է:

Ձկնորսները

Բերքաբերցի ձկնորս Աղասի Թամրազյանը վիրավորվել է այդ չգրված համաձայնության խախտումներից մեկի ժամանակ:
2014թ.-ին երկու ոտքերն էլ վնասվել են հակառակորդի կրակոցից: Ասում են` ձկնորսությամբ 20 տարուց ավելի է զբաղվել: Այսօր, սակայն, Բերքաբերում չէ: Ռուսաստան է մեկնել` սեզոնային աշխատանքի:

Փոխարենը Բերքաբերում Սերյոժային ենք հանդիպում:

«Ստաժավոր ձկնորս է»,- ասում են գյուղացիները:

«Ինձանից ի՞նչ ձկնորս, նենց, զբաղմունք է էլի, ինձանից փորձառուները կան»,- հակադարձում է:

Հարցնում ենք` «Ո՞նց եք անում, ո՞նց մտնում Ջողազը, չե՞ք վախենում»:

«Դե մի օր, որ մեռնենք` էլ չենք անի», - ծիծաղում է:

Խնդիրների վերաբերյալ խոսելիս ասում է` կրակոցը մի կողմ, այս հարցում ամենակարևորն իրացման հարցը լուծելն է:
Լինում է վտանգի տակ ձուկը բռնում են, բերում` առնող չկա:

«Լցնում ենք ավտոն ընկնում դռնեդուռ` գյուղում, կողքի գյուղերում, Իջևանում: Մեկ-մեկ դռանը կանգնում գոռում ես` ձուկ եմ ծախում, ասում են` լավ ես անում, բայց մեզ պետք չի ու բռնածը փչանում, գնում ա: Ձուկը երկար չես պահի, պիտի շուտ վաճառես», - ասում է Սերյոժան:



Նրա խոսքով` ջրամբար մտնում են ինքնաշեն նավակներով, հետները ցանց ու կառթ վերցնում:

«Նավակը կառոբկեք են, կպցնում ենք իրար` գնում: Հենա լճի ափին կա, կարաք գնաք նայեք», - ասում է ու հրաժեշտ տալիս:

Տղամարդն ու ծովը

Ջրամբարին ամենամոտ տնից երեք տղամարդ է իջնում: Քաղաքացիական հագուստովը ձկնորս Ռուբիկն է, զինվորականը` նրա որդին. Ռուբիկը ջրամբար է իջնում` ձուկ բռնելու, որդին` դիրք` ծառայության:

Հեռվից երկու պետությունների սահմանին ձուկ որսացող տղամարդն առաջինը «հեմինգուեյական» մոտիվներ է հիշեցնում:  

Բայց ձկնորսը ծերունի չէ` միջին տարիքի տղամարդ է, ում արտաքինին մի քանի տարի է ավելացրել ընտանիքի, սահմանի, կռվի մեջ ապրելու հոգսը:



Ու տպավորություն է, որ տղամարդը մեր ու հակառակորդի դիրքերի մեջտեղում ոչ միայն ու ոչ այնքան ձուկ է որսում, որքան սեփական աշխատանքով ապրելու իր իրավունքը. որսում է իր բաժին խաղաղությունը:

Իրար կցմցած արկղերով «խցկվում» է պատերազմի ամենակենտրոնն ու վտանգելով կյանքը` պայքարում ապրելու իր իրավունքի համար:

Ձկների իրացման տարբերակները

Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբերում գյուղացիներին աջակցելու մի շարք ծրագրեր է իրականացնում «Սահման» հասարակական կազմակերպությունը:

Ընտանիքներին ջերմոցների, մեղվի փեթակների տրամադրումից, գյուղի երեխաների համար խմբակների ստեղծումից ու ֆինանասավորողներին դեպի գյուղ գրավելուց բացի կազմակերպությունը փորձում է լուծել նաև ձկների իրացման հարցը:

«Գյուղում ունենք մի փորձառու ձկնորս, ով, օրինակ, դիմել է մեզ ու նշել, որ եթե ունենա փոքրիկ ջրավազան, կկարողանա որսացած ձկները որոշ ժամանակով, մինչև իրացնելն այդտեղ պահել, որպեսզի չփչանան», - ասում է «Սահման» ՀԿ ծրագրերի պատասխանատու և համահիմնադիր Անահիտ Նազարյանը:

Այդ ջրավազանի կառուցման համար արդեն գտնվել է նաև հովանավոր, միակ խոչընդոտը ջրի խնդիրն է. Բերքաբերում մինչ օրս նույնիսկ բնակելի տներն ապահովված չեն ջրամատակարարմամբ:

Ձկների «կիրառման» մյուս տարբերակը դրանք չորացնելն է: Այս հարցով «Սահման» ՀԿ-ին դիմել է մեկ այլ բերքաբերցի երիտասարդ:

«Նա չորացնելու միտքն առաջարկել էր ու մենք նրան ֆինանսավորեցինք, տրամադրեցինք չորացման համար անհրաժեշտ սարքավորումներ, որոնք ապահովում են փոքր արտադրական ծավալ: Այստեղ խնդիրն այն է, որ ամեն ձուկ չէ հնարավոր չորացնել: Այսօր այդ երիտասարդը գարեջրի համար է փոքրիկ ձկներ չորացնում, ջերկիներ է ստանում, վակուումային փաթեթավորում է կատարում», - ասում է Անահիտ Նազարյանը:

«Սահման» ՀԿ-ի համահիմնադրի խոսքով, թեև արտադրական ծավալները դեռևս մեծ չեն, բայց բերքաբերցի երիտասարդի արտադրանքն արդեն վաճառվում է Իջևանի մի քանի խանութներում, ինչպես նաև հարակից, ճանապարհամերձ գարեջրատներում: 

Հեղինակ՝ Յանա Շախրամանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:59 Թող անվանական ցանկը հրապարակի, թե ում հետ է ուզում հանդիպել. Գուրգեն Արսենյանը՝ Բագրատ Սրբազանի մասին Այսօր, 14:51 Հայտնի են դպրոցականների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլի հաղթողները Այսօր, 14:39 Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի և օրակարգն ասի՝ կմտածեմ. Բաբկեն Թունյան Այսօր, 14:33 Պետք է արձանագրենք նաև դրական զարգացումները. ապրիլին Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները. Միրզոյան Այսօր, 14:31 Հավատում եմ, որ բոլորն իրենց ամբիցիաները հետ կդնեն, կմիավորվեն ու մեր պետությունը կհանենք այս վիճակից. Դավիթ Ափոյան Այսօր, 14:26 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցի տարբեր մասնաճյուղերում իրականացվում են խուզարկություններ Այսօր, 14:23 Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Շուշի Այսօր, 14:17 ՄԻՊ-ը հանդիպել է ԱՄՆ դեսպանին Այսօր, 14:09 Պատրաստվեք, լավ պատրաստվեք ձեր հաղթանակին, որը կոչվում է՝ թող բարձրանա ճշմարտության կողմը. Բագրատ Սրբազանը՝ ԵՊՀ-ականներին Այսօր, 14:07 Ցավում եմ տեղի ունեցածի համար, իսկ «Հայաստան» խմբակցությունը լքելու մտադրություն չունեմ. Գեղամ Նազարյանը` երեկվա միջադեպի մասին (Armlur.am) Այսօր, 14:05 Շրջաններում հնարավոր է ձյուն, սպասվում է մինչև -3 աստիճան ցուրտ Այսօր, 13:55 Պետք է դիտարկել, թե ինչքանով է ընդլայնվում այս շարժումը. Պետրոսյան (Տեսանյութ) Այսօր, 13:41 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը և համայնքին պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է Այսօր, 13:31 Գործարար համաժողով՝ հայաստանյան և եգիպտական ռազմարդյունաբերական ընկերությունների մասնակցությամբ Այսօր, 13:21 Միջպետական ավտոճանապարհի Կիրանցի հատվածում երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ Այսօր, 13:18 Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն Այսօր, 13:11 Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Դարպաս, Բազում բնակավայրերում, Երևանում․ մայիսի 20-ին և 21-ին Այսօր, 13:03 Տիգրան Աբրահամյանը տեսակցել է «Ազատազէն» ՀԿ-ի ձերբակալված 5 անդամներին Այսօր, 12:58 Վարչապետի թեկնածուի ընտրության հարցն իմ տիրությում չէ. Բագրատ Սրբազանը համաձայնեց՝ վարչապետի հրաժարականի պահանջի հարցում շտապեցին (Տեսանյութ) Այսօր, 12:48 Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը․ Լուսանկար (Տեսանյութ) Այսօր, 12:29 30-ամյա քաղաքացու մոտ հայտնաբերվել է ապակյա գլանակ և դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ (Տեսանյութ) Այսօր, 12:18 Ալիևն ու Լուկաշենկոն այցելել են օկուպացված Արցախի Վարանդայի շրջան Այսօր, 12:13 Փորձ է արվում պատասխանատվությունը դնել գյուղի ժողովրդի վրա, 2-3 տան խնդի՞րն է, թե՞ պետության խնդիր. Բագրատ Սրբազան Այսօր, 12:09 Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը Այսօր, 12:04 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք, այդպիսի հարյուր նկար կարող եմ ցույց տալ, նաև՝ տեսանյութեր. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին Այսօր, 11:55 Տավուշի մարզպետը փակ հանդիպում է անցկացնում Կիրանցի դպրոցում Այսօր, 11:53 ՀԱԿ-ի հետ հանդիպել և խոսել ենք գործընթացների և իրենց դիրքորոշման մասին. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 11:42 Շիրակում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը Այսօր, 11:38 ՀՀ-ում ֆրանսիական համալսարանի ուսխորհուրդն իր աջակցությունն է հայտնել Բագրատ Սրբազանին և նրա գլխավորած շարժմանը Այսօր, 11:35 «Սուտ եք խոսում». Պապոյանը հունից դուրս եկավ, երբ լրագրողը հարցրեց՝ ինչու է կինը հանրահավաքի մասնակիցներին անվանել «անասուն» Այսօր, 11:20 «․․․ Արարատ, մեր հին սիրուն Արարատ»․ Լադանիվան նոր տեսահոլովակ է ներկայացրել Այսօր, 11:06 Հարավային Կովկասի ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք. Նարեկ Մալյան Այսօր, 10:59 Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն Այսօր, 10:54 Հաջիևն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը Այսօր, 10:48 Վթար՝ Մյասնիկյան պողոտայում Այսօր, 10:46 Կիրանց գյուղ տանող ճանապարհը ոստիկանական ուժերն են փակել, միջպետական ճանապարհը՝ բնակիչները Այսօր, 10:40 Արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված Այսօր, 10:37 Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում (Տեսանյութ) Այսօր, 10:34 Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ Այսօր, 10:28 Գյուրջյան փողոցում ավտոբուսն ու ավտոմեքենաներն արգելափակվել էին անձրևաջրի մեջ Այսօր, 10:18 Եկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ վճռականություն դրսևորենք և արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում ու որոշումներում. Դավիթ Անանյան Այսօր, 10:14 Խոշոր հրդեհ՝ Երևանում հայտնի «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում Այսօր, 10:05 «Ժողովուրդ». Դատավոր Նաիրա Հովսեփյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել․գործն արդեն ԲԴԽ-ում է Այսօր, 10:03 «Հրապարակ». Սրբազանը գերադասում է լռել իշխանականների հետ հնարավոր շփումների մասին Այսօր, 10:02 «Ժողովուրդ». Ինչո՞ւ չեն շտապում ընդդիմադիրները, այլ ուզում են լավ պատրաստվել Այսօր, 09:54 «Հրապարակ». Փաշինյանի հայտարարությունը կառավարության նիստում նշանակում էր՝ «պատրաստվեք, որ թշնամու բոլոր պահանջները կատարելու եմ» Այսօր, 09:53 «Ժողովուրդ». Երթուղայինում վիճաբանած Սամվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել երկու իրար հակասող հատկանիշներով Այսօր, 09:46 «Հրապարակ». Ոչ բոլոր ՔՊ-ականների ցինիզմն է նվազել Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Ճիշտ կլինի ԿԿՀ-ն վերանվանել ընդդիմադիրների կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով Այսօր, 09:43 «Հրապարակ». Փաշինյանի պատգամավոր աներձագը Հունաստանի Սալոնիկ քաղաքում մասնակցելու է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Զինվորների ծնողները շարունակում են ծանրոցներ ուղարկել. Փաշինյանը խաբել է 16/05/2024 22:53 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացնում է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը 16/05/2024 22:41 Փաշինյանը ՔՊ-ականներին մանրամասներ է հայտնել «սահմանզատման» ու «սահմանագծման» մասին 16/05/2024 22:29 Ի՞նչ անել, եթե թունավորվել եք դեղերից 16/05/2024 22:15 Զելենսկին հայտարարել է՝ Խարկովի ուղղությամբ «իրավիճակը չափազանց բարդ է» 16/05/2024 22:00 Այնտեղ, որտեղ Ադրբեջանը չի բավարարվել 1976 թվի քարտեզով, գնացել են Google maps-ով․ Հրանտ Բագրատյան․ «Հրապարակ» 16/05/2024 21:48 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Նուբար Աֆեյանը կարևորել են Հայրենիքի համար դժվարին այս ժամանակներում Սփյուռքի ներուժի արդյունավետ օգտագործումը 16/05/2024 21:37 Շուտով կներկայացվի Ճանապարհային քարտեզ, պայքարը կմտնի ինտենսիվ փուլ 16/05/2024 21:20 Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ․ Բագրատ Սրբազան 16/05/2024 21:06 Ինձ անընդհատ ասում են՝ «նախկիններ», «ներկաներ»․ Լսեք, մեր Տերը հրաշալի խոսք ունի․ «Հին տիկերի մեջ նոր գինի չի լցվում, և նոր տիկերի մեջ էլ հին գինի չի լցվում»․ Բագրատ Սրբազան 16/05/2024 20:51 Մեր հայրենիքի, մեր պետության, մեր ժողովրդի շահից բացի, այլ բացարձակ արժեք գոյություն չունի․ Բագրատ Սրբազան 16/05/2024 20:30 Շատ մեծ հանրահավաք կլինի՝ ձեր ուզած ու պատկերացրած քայլերը հասցնելու իրենց հանգրվանին․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 16/05/2024 19:59 Խրոնոլոգիա արեք 2018-ից այս կողմ և կիմանաք՝ Արցախը հանձնողներն ովքեր են․ Ժամանակը կգա, և բոլորը, ովքեր կատարել են այդ հանցագործությունը, պատասխանատվության կենթարկվեն․ Վիտալի Բալասանյան (Տեսանյութ) 16/05/2024 19:43 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգությունները 16/05/2024 19:28 ՀՀ այսպես կոչված իշխանություններն այլևս գործոն չեն՝ ոչ մի իմաստով․ Բագրատ Սրբազան 16/05/2024 19:13 «Խստագույնս դատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը»․ Դիվանագետների համահայկական խորհուրդ 16/05/2024 18:58 «Ես թուրքին չեմ ծախվում»․ Տունը կորցնող Կիրանցի բնակչուհին՝ «փոխհատուցման» մասին 16/05/2024 18:45 Փաշինյանի աշխատակազմի երեկվա հայտարարությունը մոլորեցնող է․ տպավորություն են ստեղծում, թե ՀՀ վերահսկողությանն է անցնում 25 հեկտար հողատարածք, այնինչ դա ի սկզբանե գտնվել է մեր վերահսկողության ներքո 16/05/2024 18:31 Գեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտությունները չեն հանդիսանում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը․ Իշխան Սաղաթելյան 16/05/2024 18:19 Փաշինյանը ԵՄ առևտրի գծով հանձնակատարի հետ «Խաղաղության խաչմերուկ»-ն է քննարկել 16/05/2024 18:05 Բուլղարիան «Գազպրոմից» 400 միլիոն եվրո է պահանջելու՝ գազի մատակարարումը դադարեցնելու համար 16/05/2024 17:51 Հանցավոր խումբը թմրանյութերի ապօրինի վաճառքով, իրացմամբ ու փողերի լվացմամբ է զբաղվել 16/05/2024 17:38 «Լույսը միշտ հաղթել է խավարին»․ Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական ֆորումի հյուրը Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի ուրարակիր Թովմաս Առաքելյանն էր (Տեսանյութ) 16/05/2024 17:25 «Ակադեմիական քաղաքը նոր մակարդակի կբարձրացնի մեր երկրի համալսարանական կրթության և հետազոտության նշաձողը»․ Ժաննա Անդրեասյանի շնորհավորանքը՝ Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ 16/05/2024 17:15 Քաղաքապետարանը Հանուն հայրենիքի շարժմանն աջակցած Անաիս Սարդարյանից պահանջում է ազատել բարեգործական գործունեության համար տրամադրված տարածքը (Տեսանյութ) 16/05/2024 17:03 «Մեկնարկի՛ր». կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար 16/05/2024 16:52 Ալեն Սիմոնյանը Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Ժնևում կարճ առանձնազրույց է ունեցել 16/05/2024 16:39 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին 16/05/2024 16:33 Հաղթանակը կա, այժմ վերածննդի պահն է. Լուկաշենկոն՝ Ալիևին 16/05/2024 16:25 Եկել է Աստծո ու հայրենիքի կողքին լինելու ժամանակը. Արթուր Ասատրյանը սփյուռքահայերին կոչ է անում գալ Հայաստան (Տեսանյութ) 16/05/2024 16:13 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) 16/05/2024 16:12 Ձերբակալված քաղաքացիներին ոստիկանության տարբեր բաժիններում պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը. Հայտարարություն 16/05/2024 16:00 Սրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա, հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է հայը, Հայաստանը և հայրենիքը. Զաքարյան 16/05/2024 15:49 Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում. «Հետք» 16/05/2024 15:46 Իր ցեխարձակումներում Արման Բաբաջանյանը խեղաթյուրում է անգամ սեփական անցյալը. Տեր Եսայի քահանա Արթենյան 16/05/2024 15:40 Հայաստանի շնչառությունը փակել է այդ մարդը. կիրանցեցին՝ Նիկոլ Փաշինյանի մասին 16/05/2024 15:38 Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ․ Լուսանկարներ (Տեսանյութ) 16/05/2024 15:36 «Ապրելու երկիրը» հանդիպել է Բագրատ Սրբազանի հետ և քննարկել շարժման նպատակները 16/05/2024 15:18 Գնել Սանոսյանն ու Ալֆոնսո Գարսիա Մորան քննարկել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման արդիականացման ծրագիրը 16/05/2024 15:11 Մհեր Գրիգորյանի վրա հրապարակային քաղաքական և հանրային ճնշումը կարող էր կասեցնել հետագա զարգացումները. Հովհաննիսյան 16/05/2024 15:05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են Կիրանց 16/05/2024 14:59 Ընդդիմության խնդիրն է՝ Փաշինյանի քաղաքական մեկուսացումը. Սուրենյանց 16/05/2024 14:53 Մարզպետը խաբում է, ժողովուրդը կատաղել, ընկել է ճամփեքը, ռիսկ ունի՝ թող գա ժողովրդի մեջ. կիրանցեցի 16/05/2024 14:49 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 88 դեպք 16/05/2024 14:37 Վահագն Չախալյանը և ևս 4 հոգի ձերբակալվել են՝ կառավարության մոտ ակցիա իրականացնելիս. ՔԿ 16/05/2024 14:35 Հայաստանին ԵՄ-ում ոչ ոք չի սպասում. Աշոտյան 16/05/2024 14:32 Կիրանցեցիները փակել են ճանապարհը 16/05/2024 14:27 ՀՀ կառավարությունը պատրաստակամ է տարբեր ոլորտներում զարգացնել և խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ 16/05/2024 14:23 Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը 16/05/2024 14:20 Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆ