14/11/2017 20:26
Անգլիայի բանկը շրջանառությունից հանում է 10 ֆունտ թղթադրամը
Անգլիայի բանկը շրջանառությունից հանում է հին դիզայնով 10 ֆունտ սթերլինգ թղթադրամը, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Sky News-ին:
Բնագետ Չարլզ Դարվինի պատկերով թղթադրամը շրջանառության մեջ էր դրվել 2000 թվականին, սակայն 2017-ի սեպտեմբերի 14-ից պաշտոնապես շրջանառության մեջ է դրվել նաև գրող Ջեյն Օսթինի պատկերով պոլիմերային դրամը: Նշվում է, որ նոր դրամն ավելի կայուն է մաշվելու նկատմամբ, նաև շրջանառելիս անվտանգ է:
Բանկը թղթադրամի շրջանառությունը կդադարեցնի 2018 թվականի մարտի 1-ից: