14/11/2017 14:11
Պուչդեմոնը հնարավոր է համարել կատալոնական ճգնաժամի լուծումն առանց Իսպանիայից անջատվելու
Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հնարավոր է համարել, որ որոշակի հանգամանքներում կարելի է հրաժարվել Մադրիդի կենտրոնական իշխանություններից տարածաշրջանի անկախացումից. գերմանական Die Welt թերթում հրապարակված հարցազրույցում ասել է նա:
«Ես պատրաստ էի և մնում եմ պատրաստ այն բանին, որ ճանաչեմ Իսպանիայի հետ նաև այլ տեսակի հարաբերությունները», - ասել է նա, պատասխանելով այն հարցին, թե կա արդյոք անկախության պահանջների այլընտրանք: Նրա խոսքով՝ իրադարձությունների այլընտրական զարգացումը «միանգամայն հնարավոր է»:
«Ես միշտ հանդես եմ գալիս միասնության օգտին: Սակայն ամբողջ (տեղի ունեցողի) պատճառը ինքնավարության 2010 թվականի կարգավիճակի լուծարումն է, կարգավիճակ, որը համաձայնեցված էր Իսպանիայի և Կատալոնիայի խորհրդարանների կողմից», - հայտարարել է նա: