14/11/2017 10:22
Պենտագոնի ղեկավարն ասել է, թե երբ ԱՄՆ-ն կհեռանա Սիրիայից
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ Սիրիայից հեռանալ այնքան ժամանակ, քանի դեռ ժնևյան բանակցային գործընթացը հաջողությամբ չի պսակվել, փոխանցում է RosBalt-ը:
«Մենք չենք պատրաստվում հենց հիմա հեռանալ: Մենք դա չենք անի, քանի դեռ ժնևյան գործընթացը տեղից չի շարժվել: Բայց դա չի նշանակում, որ բոլորն այնտեղ են մնալու և միևնույն ժամանակ դա չի նշանակում, որ որոշ զորքեր հեռանալու են: Ես ուղղակի հայտնում եմ հեռանալու վերաբերյալ մեր նախապայմանները»,- ղեկավարի խոսքը մեջբերում է Պենտագոնի կայքը:
Ըստ նրա՝ Միացյալ Նահանգները կփորձի անհրաժեշտ պայմաններ ստեղծել սիրիական հակամարտության դիվանագիտական լուծման համար: