14/11/2017 10:13
Մարդիկ էսօր տներում սառում են ու չեն կարողանում գազի համար վճարել. Միքայել Մելքումյան
ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը պահանջում է առևտրականներից մի քանի միլիոն ավելի հարկ հավաքելու փոխարեն հետազոտություններ անցկացնել գազաբաշխման և գազամատակարարման համակարգում։
«7-8 տոկոս կորուստ է լինում, և «Գազպրոմը» ներդրումներ չի կատարում դրանք իջեցնելու համար։ Դա տարեկան 150 մլն խմ գազ է կամ 55 մլն դոլար, թող գնան կալորիականությունը ստուգեն, որ մարդիկ էսօր տներում սառում են ու չեն կարողանում վճարել, որովհետև չի տաքացնում ու այդքան փող էլ չունեն», - նշեց Միքայել Մելքումյանը։
Պատգամավորը նաև պահանջեց անհապաղ գազի մատակարարման և բաշխման քննիչ հանձնաժողով ստեղծել։