14/11/2017 20:34
Բարբին առաջին անգամ հիջաբով տիկնիկ է թողարկել. Լուսանկար
Mattel ընկերությունն առաջին անգամ հիջաբով տիկնիկ է թողարկել. այն ներկայացվել է ամերիկուհի սուսերամարտիկ Իբթիհաջ Մուհամադի տեսքով, որը, ելույթ ունենալով մուսուլմանական գլխաշորով, դարձել է 2016 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր, հայտնում է «Интерфакс»-ը:
Ինչպես հայտնել է խաղալիքներ արտադրողը, տիկնիկը թողարկվել է Sheroes (female heroes, հերոս կանայք) շարքում, որը նվիրված է այն կանանց, որոնք ոգեշնչում են աղջիկներին և ընդլայնում հնարավորությունների սահմաններն ամբողջ աշխարհում: Մուհամադն անձամբ է մասնակցել տիկնիկի արտաքին տեսքի մշակմանը:
Thank you @Mattel for announcing me as the newest member of the @Barbie #Shero family! I’m proud to know that little girls everywhere can now play with a Barbie who chooses to wear hijab! This is a childhood dream come true