15/11/2017 11:22
Ուսանողներն ազատեցին Դեմիրճան փողոցը՝ փակելով Բաղրամյան պողոտայի մի հատվածը. ոստիկանությունը հինգ րոպե տվեց նրանց
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծի ու դրանով տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքող ուսանողները ազատեցին Դեմիրճյան փողոցը։
Այս պահին նրանք Բաղրամյան պողոտայում են՝ փակելով փողոցի մի հատվածը։
Բաղրամյան պողոտայում այս պահին ոստիկանությունը ուժեղացրել է հսկողությունը։
Այստեղ է նաև Երևանի փոխոստիականպետ Վալերի Օսիպյանը, ով ուսանողներին հորդորեց ազատել Բաղրամյան պողոտան։
«Ժամանակ եմ տալիս հինգ րոպե, կողմնորոշվեք, ձեր արարքը տանում է բախման ոստիկանության հետ», - ասաց նա։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ կողմ քվեարկեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծին։
Դեմ քվեարկեցին միայն «Ելք» խմբակցության պատգամավորները:
Նշենք նաև, որ 120 գիտաշխատող և դասախոս հանդես է եկել հայտարարությամբ` սատարելով ուսանողների շարժմանը: