15/11/2017 14:00
Ահաբեկչության համար կասկածվող առնվազն 6 մարդ Greencard–ի խաղարկությամբ հաստատվել է ԱՄՆ–ում
Greencard–ի խաղարկությամբ ահաբեկչական գործունեության մեջ կասկածվող առնվազն 6 մարդ տեղափոխվել է ԱՄՆ ապրելու, հայտնում է Fox News–ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի աշխատակազմին, «Интерфакс»-ը:
Դրանցից մեկը Սայֆուլլո Սաիպովն է, որին մեղադրում են Նյու Յորքում Հելոուինի օրը ահաբեկչություն կազմակերպելու համար, որի հետևանքով զոհվել էր 4, վիրավորվել՝ ավելի քան 10 մարդ։
Ուզբեկ ներգաղթյալը ԱՄՆ էր եկել 2010 թվականին։ Նա քննիչներին խոստովանել է, որ իրեն ոգեշնչել է ԻՊ (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) խմբավորման քարոզչությունը։
Հեռուստաալիքը հայտնում է, որ Greencard–ի վիճակահանությունը ամեն տարի մինչև 50 հազար միգրացիոն վիզա է տրամադրում։