20/11/2017 13:31
Իսրայելի ոստիկանությունը թանկ նվերներ ստանալու գործով հարցաքննել է Նեթանյահուին
Իսրայելի ոստիկանությունը հարցաքննել է վարչապետ Բենյամին Նեթանյահուին թանկ նվերներ ստանալու գործով հետաքննության շրջանակում, հայտնում է The Times of Israel-ը՝ հղում անելով ոստիկանության հաղորդագրությանը։
Նեթանյահուին կասկածում են պրոդյուսեր Արնոն Միլչանին աջակցելու մեջ, ով, շրջանցելով բոլոր ատյանները, ստացել է ամերիկյան երկարաժամկետ վիզա։ Պրոդյուսերը վարչապետին բերել է սիգարներ, շամպայն և շքեղության իրեր։
Կառավարության ղեկավարը չի հերքում, որ Միլչանն իրեն նվերներ է բերել, սակայն ասում է, որ նվերների հիմքում ընկած է հին ընկերությունը, այլ ոչ թե ծառայությունները։