20/11/2017 13:38
Արմավիրի մարզպետը խոստացել է 10 օրվա ընթացքում փոխել Ջրարբիի դպրոցի պատուհաններն ու ապահովել ջեռուցումը
Ջրարբի գյուղի բնակիչների հետ հանդիպմանը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը խոսոտացավ տասն օրվա ընթացքում փոխել գյուղի դպրոցի պատուհաններն ու ապահովել ջեռուցումը։
Aysor.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մարզպետը խոստացել է նաև հաջորդ տարվա դպրոցների կառուցման ծրագրում ներառել Ջրարբիի դպրոցը։
Աշոտ Ղահրամանյանը վստահեցրել է, որ խնդրի մասին տեղյակ կպահի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին։