20/11/2017 16:19
Նապոլեոնի թագի ոսկեդափնետերևը 625 հազար եվրոյով վաճառվել է աճուրդում
Նապոլեոն Բոնապարտի թագի մի բաղադրատարրը՝ ոսկե դափնետերևը, կիրակի 625 հազար եվրոյով վաճառվել է Ֆրանսիայի Ֆոնտենբլո քաղաքի աճուրդում, հայտնել է AFP գործակալությունը հղում անելով Ֆրանսիայի Osenat աճուրդային տնից ստացված տվյալները:
Ընդամենը 6 գրամ քաշով հազվագյուտ իրի դիմաց առաջարկված գումարն զգալիորեն գերազանցել է ակնկալվող 100 – 150 հազար եվրոն: Աճուրդն անցել է ինտենսիվ, լոտն առաջացրել էր հավաքորդների մեծ հետաքրքրությունն ամբողջ աշխարհում:
Նապոլեոնի հանդիսավոր թագադրումը կայացել է 1804 թվականի դեկտեմբերի 2-ին Փարիզի Աստվածամոր տաճարում: Նապոելոնի թագադրության և նրա կողմից կայսեր տիտղոսի ընդունման արարողության համար ոսկերիչ Մարտին Գիյոմ Բիենեն պատրաստել էր թագ՝ այն պատելով ոսկե դափնեպսակով: